Ալիևը հայտարարել էր, որ պատմական պայմաններ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար:
Նա նշել է, որ այժմ պատմական պայմաններ են ստեղծվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման և հարավկովկասյան տարածաշրջանը խաղաղության և համագործակցության տարածքի վերածելու համար: Ըստ նրա՝ Ադրբեջանը միշտ եղել է խաղաղության կողմնակից և տարածաշրջանում խաղաղության նախաձեռնությունների հեղինակ:















































