Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Անահիտ Ավանեսյանը պшրտվել է դшտшրшնում, Արտակ Մանուկյանը կվերականգնվի «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում. Tert.am

Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում, Արտակ Մանուկյանը կվերականգնվի «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրենի պաշտոնում։

Վճիռը կայացրել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, նախագահությամբ` դատավոր Շահնազարյանի։

Ներկայացնում ենք որոշ առանցքային հատվածներ դատավճռից․

«Դռնբաց դատական նիստում քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Արտակ Գևորգի Մանուկյանի ընդդեմ ՀՀ առողջապահության, երրորդ անձ՝ Նաիրա Հակոբի Խաչատրյանի՝ 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի (այսուհետ նաև՝ Կազմակերպություն) տնօրենի պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին պահանջների մասին։

Դատարանը պարզել է, որ հայցվորը, ՀՀ առողջապահության նախարարի՝ 02 հունիսի 2021 թվականի թիվ 69-Ա հրամանի համաձայն, նշանակվել է «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: Այնուհետև՝ վերջինս մասնակցել է Կազմակերպության գործադիր մարմնի համար անցկացվող մրցույթին և արդյունքում ճանաչվել է հաղթող:

Աշխատանքային գործունեության ողջ ժամանակահատվածում Հայցվորը երբևէ չի ենթարկվել որևէ տեսակի կարգապահական պատասխանատվության: Սկսած 2023 թվականի հունվարի 11-ից՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, ի դեմս նախարարի, անընդմեջ բազմաթիվ գրություններ և հանձնարարականներ է հասցեագրել Հայցվորին՝ վերջինիցս պահանջելով այս կամ այն հարցի վերաբերյալ ներկայացնել գրավոր բացատրություններ: Վերը նշվածից ակնհայտ է, որ պատասխանողի կողմից իրար հաջորդող բացատրագրեր պահանջելու որդեգրած քաղաքականությունն ուներ մեկ նպատակ, այն է՝ հայցվորին ի վերջո կարգապահական տույժերի ենթարկելու եղանակով ազատել զբաղեցված պաշտոնից: շ

20.04.2023-ին ՀՀ առողջապահության նախարարի կողմից կայացվում է թիվ 43-Ա հրամանը, որի համաձայն՝

1. Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արտակ Գևորգի Մանուկյանին 2023 թվականի ապրիլի 20-ից ազատել զբաղեցրած պաշտոնից՝ աշխատանքի էական պայմանների փոփոխման դեպքով պայմանավորված՝ նոր պայմաններում աշխատանքը շարունակելու համար գրավոր համաձայնություն չտալու հիմքով, լուծելով նրա հետ 2021 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. 2023 թվականի ապրիլի 20-ից Կարեն Ջանոյի Պողոսյանին նշանակել

Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ կնքելով նրա հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր:

Հայցվորի անձի նկատմամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ունի ոչ բարենպաստ և խտրական վերաբերմունք:

Դատարանը վճռեց․

1. Արտակ Գևորգի Մանուկյանի հայցն ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության, երրորդ անձ՝ Նաիրա Հակոբի Խաչատրյանի՝ 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում՝ ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարի բռնագանձման պահանջների մասին պահանջների մասին, բավարարել:

1.1. Արտակ Գևորգի Մանուկյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասով անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 20.04.2023 թվականի թիվ 43-Ա հրամանը:

1.2. Արտակ Գևորգի Մանուկյանին վերականգնել աշխատանքի իր նախկին՝ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում՝ 24.09.2021 թվականին կնքված աշխատանքային պայմանագրի նույն պայմաններով:

1.3. ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Արտակ Գևորգի Մանուկյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 20.04.2023 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը, բայց ոչ ավել, քան մինչև 24.09.2024 թվականը, միջին աշխատավարձի չափով հատուցման գումարը:

2. ՀՀ առողջապահության նախարարությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բռնագանձել 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամ, ինչպես նաև սույն վճռի 1.3 կետերում նշված կարգով հաշվարկվող գումարի երեք տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ:

3. Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

4. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և նույն ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան»:

Tert.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031