Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում ասվում է, որ Ադրբեջանը լրտեսական ծրագիր է օգտագործել որոշ հայ պաշտոնյաների լրտեսելու համար և ԵԽԽՎ-ն անդամ մի շարք երկրների իշխանություններին կոչ է արել հետաքննել լրտեսական ծրագրի օգտագործման դեպքերը:
Բանաձևում նշվում է, որ որոշ անդամ երկրներ չարաշահել են լրտեսական ծրագրեր, որոնց թվում է Ադրբեջանը։ Ըստ տվյալների՝ Ադրբեջանի իշխանությունները Pegasus լրտեսական ծրագրի ծառայություններից օգտվել են մի շարք մարդկանց՝ այդ թվում լրագրողներին, ոչ կառավարական լրատվամիջոցների սեփականատերերին, քաղաքական ընդդիմախոսներին և քաղաքացիական հասարակության ակտիվիստներին լրտեսելու համար։















































