Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Պուտինը մի շարք հայտարարություններ է արել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ չի տեսնում պատճառներ, որոնք հիմա՝ Ղարաբաղում իրադարձություններից հետո, կարող են խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին գրում է interfax.ru-ն:

«Ինձ թվում է, որ դա միանգամայն հնարավոր է: Չեմ տեսնում որևէ խնդիր, որը կարող է խանգարել խաղաղության պայմանագրի կնքմանը հիմա՝ ղարաբաղյան իրադարձություններից հետո», — ուրբաթ օրը լրագրողներին ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ կան զուտ տեխնիկական բնույթի հարցեր՝ կապված սահմանազատման և սահմանագծման հետ:

«Դրանք տեխնիկական հարցեր են՝ 100 մետր՝ այս կողմ, 1 կիլոմետր՝ այն կողմ. դա արդեն կարևոր չէ: Կարծում եմ՝ երկու կողմից էլ բարի կամքի դեպքում այդ ամենը հնարավոր է անել», — հավելել է Պուտինը:

Հիշեցնենք, որ Պուտինն այսօր Բիշքեկում ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է բանակցություններ կազմակերպել Բաքվի և Երևանի միջև՝ խաղաղության ծրագրի հետագա մշակմամբ։

Պուտինը սկզբի համար առաջարկել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում անցկացնել Մոսկվայում:

Նրա խոսքով՝ վերջնարդյունքը պետք է խաղաղության համաձայնագիրը լինի:

Facebook
Twitter

Կարդացեք նաև