Skip to main content

Ինչ իրավիճակ է փոխանակման կետերում | Սպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի դիրքորոշումն անընդունելի է, եթե ցեղասպանական քայլերը չեն պատժվում, չի՛ կարող լինել խաղաղություն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը

Լրահոս

Գերեվшրվшծներից մի քшնիսը խnսել են ընտանիքի անդամների հետ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, ում Ադրբեջանը գերեվարեց եւ ապօրինի կալանքի տակ է պահում, կապ է հաստատել ընտանիքի հետ, ենթադրաբար՝ Կարմիր խաչի միջոցով: Նա կարճ զրույց է ունեցել ընտանիքի անդամներից մեկի հետ, փոխանցել, որ իր հետ ամեն ինչ նորմալ է` չանհանգստանան, ու զրույցն ավարտվել է։ Ընտանիքին մոտ աղբյուրը պատմեց նաեւ, որ հայաստանյան Կարմիր խաչը Մնացականյանի ընտանիքից վերցրել է գեներալի դեղերը, որոնք նա սիստեմատիկաբար ընդունում էր սրտի վիրահատությունից հետո, որ փոխանցի նրան: Փոխանցվել է, թե ոչ` հարազատներին հայտնի չէ։

Հիշեցնենք, որ Մնացականյանի գերեվարման լուրը տարածվեց սեպտեմբերի 29-ին, երբ նա փորձել էր Հակարիի անցակետով անցնել Հայաստան։ Մեկ շաբաթ առաջ Բաքուն կադրեր հրապարակեց Արցախի նախկին նախագահների ու մյուս ղեկավարների ձերբակալման մասին, սակայն Մնացականյանի ձերբակալման կադրերն այդպես էլ չեն հրապարակվում, հայտնի չէ նրա գտնվելու վայրը։

Երեկ Գեղամ Մանուկյանն էլ է հայտնել, որ եղբայրը՝ ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, նույնպես կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ` կարճ հեռախոսազրույց է ունեցել։»:

 

Facebook
Twitter

Կարդացեք նաև