Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերյան(X) էջում գրում է, որ Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի ցեղասպանությանը, նրանց ավելի քան 99,96%-ը բռնի տեղահանվել է։
«Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ է մնացել առավելագույնը 40 արցախցի, նրանցից մի մասը էթնիկ հայեր չեն, ռուսական ծագում ունեն»,- գրել է Բեգլարյանը։

















































