Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Գուրգեն Ներսիսյանը որոշ մանրամասներ է հայտնել՝ ինչպես է Արցախից տեղափոխվել Հայաստան

Տևական ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկար Արցախի նախկին գլխավոր դատախազ, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանի մասին: Armlur.am-ը պարզել է, որ Գուրգեն Ներսիսյանը ընտանիքով նույնպես տեղափոխվել է ՀՀ: Սակայն այդ գործընթացը այդքան էլ սահուն չի անցել: Հակարիի կամրջին տեղադրված անցակետում ստուգման պահին ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները անմիջապես ճանաչել են նրան և արգելանքի վերցրել:

Տևական ժամանակ նրա կինն ու երեխաները մնացել են մեքենայում, իսկ Գուրգեն Ներսիսյանը գտնվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցների վերահսկողության տակ: Ներսիսյանին ազատ են արձակել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության՝ Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ներառված աշխատակիցների միջնորդությամբ:

​​Լրատվամիջոցին հաջողվել է նաև հեռախոսակապ հաստատել Գուրգեն Ներսիսյանի հետ, ով հաստատել է ՀՀ տեղափոխվելու, Հակարիի կամրջին ադրբեջանցիների կողմից իրեն արգելանքի վերցնելու և որոշակի ժամանակ անց ազատ արձակելու հանգամանքը: Վերջինիս պնդմամբ՝ ինքն այդ մասին չի խոսել և չի բարձրաձայնել, քանի որ այդ ժամանակ Արցախում դեռևս պաշտոնյաններ կային, իսկ իր կողմից հայտարարություններ անելը, Արցախից ՀՀ տեղափոխվելու մասին խոսելը կարող էր որոշակի խնդիրներ առաջացնել նրանց համար:

Հարցին, թե ինչով է զբաղվելու ՀՀ-ում և արդյոք պետական համակարգում աշխատելու առաջարկ ստացե՞լ է, թե՞ ոչ, Գուրգեն Ներսիսյանը պաատասխանել է, որ աշխատանքի առաջարկ չի ստացել, մասնագիտությամբ իրավաբան է և կփորձի դրան համապատասխան աշխատանք գտնել:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031