Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Արցախում այս պահին իրենց ցանկությամբ մնացել է 8-10 հայ․ Արցախի ՆԳՆ խոսնակ

Արցախի ՆԳՆ խոսնակ Հունան Թադևոսյանը Արցախից դուրս է եկել հոկտեմբերի 1 -ին, երբ արդեն գրեթե բոլոր արցախցիները լքել էին իրենց հայրենիքը։

Նա Ազատությանն ասել է, որ Արցախում անհետ կորածների որոնողական աշխատանքները ավարտելուց հետո հոկտեմբերի 4 -ին Հակարիի կամրջով Ստեփանակերտը վերջինը լքել են ՆԳՆ նախարարը, Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենն ու փրկարարական 2 և ոստիկանական 1 թիմ։

Թադևոսյանը վստահեցնում է ՝ Արցախում այս պահին իրենց ցանկությամբ մնացել է 8-10 մարդ. — «Մի մասը հոգեկան խնդիրներ ուներ, մի մասն էլ անճար մարդիկ էին, ուզում էին մնալ իրենց քաղաքում և տարհանման պահին ասում էին՝ սա իմ հողն է, և ես ուզում եմ այստեղ մեռնել, նաև կային ադեկվատ մարդիկ»:

Ադրբեջանական լրատվամիջոցները օրերս տեսանյութ և կադրեր էին հրապարակել, նշելով, թե Ստեփանակերտում 30 մարդու համար աջակցության կենտրոն են բացել, որի ծառայություններից օգտվել է 11 անձ։ Հրապարակված կադրերում Հունան Թադևոսյանը ոմանց ճանաչել է։

«Ես այդտեղից մեկ հոգու եմ ճանաչում, Ստեփանակերտում հայտնի Գիպսի Միշիկն է, գիպսերով գեղեցիկ գործեր էր ստանում, նաև խմելու հետ սեր ունեցող մարդ էր, իմ հայրենակիցներն ասացին, որ այդ կադրերում մեծ մասը ալկոհոլի սիրահարներ էին, ովքեր մնացին այդտեղ, տարեց կին կար, ասացին, ազգությամբ ռուս է», — նշեց Թադևոսյանը:

Արցախի ՆԳՆ խոսնակը տեղյակ չէ՝ ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ Արցախում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը Ադրբեջանի իշխանությունների կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ։ Հունան Թադևոսյանը միայն հաստատեց, որ Գալստյանը իր ցանկությամբ կնոջ հետ մնացել է Ստեփանակերտում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031