Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ. Իշխան Սաղաթելյան

Իր ֆեյսբուքյան ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է, որը թշնամու կողմից օկուպացվելուց առաջ օտարվել և Ադրբեջանի մաս էր հայտարարվել ՀՀ «իշխանության» կողմից։
Այդուհանդերձ, ի հեճուկս Ալիևի և Նիկոլի, Արցախի էջը փակված չէ։
Համակերպվել Արցախի կորստի հետ, հրաժարվել մեր սերունդների անօտարելի իրավունքներից նշանակում է մասնակիցը լինել թշնամու ծրագրերի իրագործմանը, հանցակից դառնալ Նիկոլ Փաշինյանին։
Ըստ այդմ,
— միջազգային, տեղեկատվական բոլոր մակարդակներում պետք է փաստել, որ տեղի է ունեցել էթնիկ զտում, ցեղասպանություն,
— Արցախի պետական ինստիտուտները՝ Նախագահ, Ազգային ժողով և այլն, պետք է պահպանվեն և գործեն,
— արցախահայության քաղաքական, սոցիալական, աշխատանքային և մնացած բոլոր իրավունքները ՀՀ֊ում պետք է պաշտպանված լինեն։
Գերության մեջ գտնվող Արցախի ղեկավարության և այլ անձանց հայրենիք վերադարձնելու համար պետք է ձեռնարկել գործուն քայլեր։
Այս ուղություններով իրականացվող աշխատանքները գերակա են և հանդիսանում են մեր ամենօրյա գործունեության կարևոր մասը։ Բայց այդ աշխատանքն ավելի համակարգված առաջ տանելու խնդիր ունենք։
Միևնույն ժամանակ մեկ անգամ ևս պնդում ենք, որ ի դեմս ՀՀ օրվա «իշխանության»՝ թշնամին ներկայացված է նաև երկրի ներսում։ Դրա հետևանքով է ՀՀ֊ում այսօր էլ շարունակվում Արցախի պետականության կործանման, արցախահայության տարրալուծման, ոչնչացման, հայրենազրկման անդառնալի ու վերջնական դարձնելու գործընթաց֊ծրագիրը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031