Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Թուրքական շահերի սպասյակ նիկոլն այսօր թերևս ինքնաբավ է, հոգին փառավորված, նա այլևս չի ասում «Արցախը Հայաստան է»

Արմեն Հովասափյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Նախօրեին հայկական տեղեկատվական գրեթե ողջ հարթակը հեղեղված էր ալիևի ֆոտսեսիայով, թե ինչպես էր նա նկարվում Արցախի տարբեր տեսարժան վայրերում և հատ-հատ բարձրացնում ադրբեջանական դրոշը։

Փաստը, որ Ալիևը դասական սիմվոլիստ է, համոզվել ենք բազում դրվագներում:

Օրինակ, երեկ լրացավ նրա նախագահության 20 տարին և վերջինս այդ ֆոտոշարքով իր այդ տարիների արված աշխատանքի ամփոփումն էր տալիս սեփական հանրությանը։ Մյուս կողմից նա այդ կերպ փորձեց հոգեբանորեն, հերթական անգամ, ցավեցնել հայությանն ու տրորել նույն վերքը։

Սակայն երեկվա ֆոտոշարքը իրադարձություն էր արդեն իսկ տեղի ունեցածի, ասել է՝ սպասելի էր, որ մենք տեսնելու էինք նման տեսարան, և պետք է ընկալենք, թե ինչու՞ այդ ֆոտոշարքը տեղի ունեցավ, ո՞րն էր դրա պատճառները։ Տվյալ դեպքում պատճառը, քանի որ այս ամենն ունի մեկ պատճառ, տվյալ դեպքում մեկ հասեցական անուն՝ նիկոլ։

Դեռևս 2018-ին, երբ մի խումբ հայրենասերներ ու գիտակից հայեր (որոնք այդ օրերին համարվում էին թալանչի ու դավաճան), խոսում, բարձրաձայնում էին, այդ թվում ԱԺ ամբիոնից (հիշենք Աշոտյանի, Շարմազանովի, Զաքարյանի, Նահապետյանի, Սաղաթելյանի մայիսի 1-ի ելույթները) փաստերով ապացուցում էին, որ նիկոլի նմանը չի կարող լինել երկրի գերագույն գլխավոր հրամանատար, որ նա չի կարողանալու պատերազմական օրերին երկիր ղեկավարել ու պետությունը տանելու է դեպի կործանում, անգամ խոսվեց նրա՝ ՀՀ վերջին վարչապետ լինելու դրվագի մասին։

Նույն 2018-ի ԱԺ ընտրությունների քարոզարշավի ժամանակ ՀՀԿ-ն խոսում էր Արցախի հանձնման, հասարակության դեգրադացման, ԼԳԲՏ-ի սպառնալինքերի մասին, ամենուր քար լռություն ու անտարբերություն էր՝ ձայն բարաբառո հանապատի։

Այսօր, դեռևս հանրային թմբիրի բարձր դոզան առկա է, չնայած հանուն արդարության պետք է արձանագրենք, որ կան որոշակի տարբերություն այն օրերի հետ համեմատ, սակայն ունենք ջախջախված ու բարոյալքված իրականություն, զրո անվտանգություն, լիզող դիվանագիտություն, կազմաքանդված բանակ, բանտերը լցված գեներալներ, մի քանի տասնյակի հասնող քաղբանտարկյալներ, թմրամիջոցների ու շահումով խաղերի մի քանի 100 տոկոսանոց աճեր։

2018-ին փողոցում հրճվողներին ուզում եմ հիեցնել, որ մինչև նիկոլը, մենք էինք նկարվում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակայնն էին ընդունում հաղթանակի շքերթները, հայկական բանակի շարքերն ու զրահատեխնիկայի շարասյունն էր դղրդացնում Արցախի փողոցները, ոչ թե ալիևյան ցինիկ ժպիտը բոլորիս գլխիկոր դարձնում։

Բացառապես թուրքական շահերի սպասյակ նիկոլն այսօր թերևս ինքնաբավ է, հոգին փառավորված, նա այլևս չի ասում «Արցախը Հայաստան է», ավելին, նա անգամ «Արցախ» չի ասում, քանի որ շատ հանգիստ ու առանց խղճի խայթի ազատվեց իր մանկական երազանք համարող «արցախյան բեռից»։

Վերջում մի դրվագի մասին ևս․ ալիևն իր նախօրեի նկարներից մեկում ձեռքին նուռ էր պահում՝ արցախյան քաղցր ու մեղրածոր նուռ… չեմ կասկածում` դուք էլ ինձ նման միանգամից հիշեցիք երեք տարի առաջ նիկոլիստների ֆոտոշարքը Ակնայից, որտեղ ոգևորված պաթոսվում էին՝ հպարտանալով «իրենց հայրենիքով»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև