Նիկոլ Փաշինյանը ելույթի ժամանակ ասել է, որ ՀՀ-ն կողմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, նաև նշել է, որ պատրաստ են վերականգնել Մեղրիի երկաթուղին, որը կկապի Հայաստանն ու Ադրբեջանը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում այս նախագիծն անվանում են «Հայկական խաչմերուկ»։ Փաշինյանի կարծիքով, սակայն, այս նախագիծն ավելի շատ տարածաշրջանային է։
Փաշինյանը նաև հավելել է, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունն ՀՀ տարածքով։


















































