Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 3000 անձ դուրս է եկել Հայաստանից:
«Ես չեմ ուզում հետևություններ անել այս թեմայի հետ կապված, գուցե, նրանցից շատերը գնացել են իրենց ազգականներին տեսնելու, մի քիչ ժամանակ անցկացնելու», — նշեց նա։
Վարչապետը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին կոչ արեց մնալ Հայաստանում և եթե հնարավորություն չի լինի վերադառնալ Լեռնային Ղարաբաղ, ապա ամեն ինչ կանեն, որ բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։















































