ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք իր երեխաներից մեկը կրթություն է ստանում արտերկում և ՀՀ-ի կրթական համակարգը զիջում է որակային առումով։
Նախարարը պատասխանել է, որ իր երեխաների կրթության ու անձնական որոշումների իրավունքը անկարելի է վիճարկել, որ այս պահին նախարարի երեխաներից մեկն է, որ բարձրագույն կրթության համակարգ է մուտք գործել ու իր անձնական որոշմամբ ընտրել է այն բուհը, որտեղ շարունակում է կրթությունը։ Այդ բուհը չի գտնվում Հայաստանում ու ավելացրել է, որ լրագրողները մտնում են իր աձնական դաշտ, որի իրավունքը չունեն:
Նա նաև նշել է, որ ինչպես մեր երկրի ցանկացած քաղաքացու երեխաներ, այնպես էլ իր երեխաները, ազատ են որոշելու՝ որտեղ են ուզում շարունակել իրենց կրթությունը:


















































