Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ի՞նչ է ակնկալում արցախյան կողմը Փաշինյան-Շահրամանյան հանդիպումից. «Հրապարակ»

Արցախի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների` Երեւան տեղափոխվելուց անցել է արդեն երկու շաբաթ։ Եվ չնայած լուրերին, որ վտարանդի կառավարությունն ու նախագահ Սամվել Շահրամանյանն ամենօրյա շփումներ են ունենում, հավաքվում են Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ու տարբեր խորհրդակցություններ անցկացնում՝ տեղահանվածների սոցիալ-հումանիտար խնդիրների թեմայից սկսած, վերջացրած քաղաքական, անգամ լուրեր կան, որ Շահրամանյանը պայքարի պատրաստվելու կոչ է արել, սակայն Արցախի բարձրաստիճան այրերը շարունակում են լռություն պահպանել, մեկ-երկու բացառությունները չհաշված, նրանք անգամ չեն խոսում իրենց աշխատավարձերի թեմայից, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում այլեւս տրամադրել։

Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Պարզվում է՝ Արցախի քաղաքական էլիտան սպասողական վիճակում է, Հայաստան տեղափոխվելուց հետո Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նրանց փոխանցել է առաջիկա համագործակցության եւ Շահրամանյան-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը պետք է հանգամանալից քննարկեն տեղահանվածների խնդիրները եւ լծվեն դրանց լուծմանը։ Արդեն երկու շաբաթ է, սակայն այդ հանդիպումը տեղի չի ունենում, արցախյան կողմի ճշգրտումներին ի պատասխան էլ, թե երբ կլինի հանդիպումը, հստակ ժամկետներ չեն նշվում։
Այս անորոշության պատճառով է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, չնայած իր դեմ իշխանական հարձակումներին, շարունակում է լռել՝ փաստացի ընդունելով իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները, որ Արցախը հանձնել է ինքը՝ 17 օրվա նախագահը, եւ իր արցախյան ու հայաստանյան սատարողներն ու անգամ` շնորհավորողները։

Մեզ պատմեցին, որ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցող հանդիպումներին ԱՀ պատգամավորներից ու կառավարության անդամներից ոմանք Շահրամանյանին հորդորել են՝ անկախ հանդիպումից, հանդես գալ հայտարարությամբ՝ հնչեցնելով սեփական մոտեցումներն ու տեսակետները կատարվածի եւ ապագայի վերաբերյալ։ Սակայն Շահրամանյանը չի ցանկանում ռիսկի գնալ եւ կարծում է, որ այս գործը հանգիստ է սիրում, քանի դեռ իր եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի չի ունեցել, եւ կողմերը չեն հստակեցրել իրենց դիրքորոշումները, ապա մեկ ոտք շուտ հայտարարություն տալը կարող է նախ վնասել Բաքվում գտնվող ԱՀ նախկին քաղաքական եւ ռազմական լիդերներին, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներն էլ կարող են օդից կախված մնալ, եւ ուրիշ այլ հետեւանքներ կլինեն։ Դիցուք, եթե մինչեւ հանդիպումը ԱՀ ղեկավարությունը քննադատի ՀՀ իշխանություններին, որ պետական աջակցությունը բավարար չէ առկա իրողության պայմաններում, հանդիպման ժամանակ ՀՀ իշխանությունները կարող են նախատել, որ դեռ առաջին փուլն է, այլ քայլեր էլ են նախատեսվում, այսպիսով հարաբերությունները գնան այլ հունով։

Մեծ հաշվով՝ ինչ է ակնկալում արցախյան կողմը Փաշինյան-Շահրամանյան հանդիպումից, որը, ըստ էության, կարող է արցախցիների հետագա դիրքորոշման վրա ազդեցություն ունենալ։ Մեզ ասացին, որ այս ընթացքում ԱՀ ղեկավարությունը հավաքել ու գույքագրել է խնդիրներն ու ակնկալիքները, որը պետք է ներկայացնի Հայաստանի իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին, եւ դրանցից ամենաառանցքայինները թվարկեցին։

Առաջինը տեղահանվածների սոցիալական խնդիրներն են՝ արդյոք Հայաստանի իշխանությունները բավարարվելո՞ւ են մի քանի ամսվա դրամական աջակցությամբ, միանվագ 100 հազարներով եւ, դիցուք, չե՞ն պատրաստվում Հայաստանում մնացող արցախցիների բնակարանային խնդիրը լուծել, ընդ որում՝ ոչ հեռավոր ապագայում։ Այս հարցը, կարելի է ասել, ամենակարեւորն է, քանի որ արցախցիներն արդեն հասկանում են, որ Հայաստանում չեն կարող վարձով երկար ապրել, կա՛մ պետք է հեռանան, կա՛մ դուրս գան իշխանությունների դեմ, բողոքի ակցիաներ անեն՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, ապա Արցախի իշխանության մարմինների վերականգնման խնդիրն է առաջ տարվելու, դրան կտան վտարանդի կառավարություն, թե այլ անուն՝ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ չպետք է ընդունել, որ կարելի է Արցախը լուծարել մի հրամանագրով եւ ուղարկել պատմության գիրկը, այլ Արցախի խնդիրն աշխարհի քաղաքական օրակարգում «պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգով պետք է առաջ տանել եւ որեւէ պարագայում փակված չհամարել Արցախի հարցը։

Եթե ՀՀ իշխանությունները բավարարեն այս երկու պահանջները, ապա Արցախի քաղաքական ղեկավարությունը տեղահանվածներին չի մոբիլիզացնի ընդդեմ ՀՀ իշխանությունների, իսկ եթե ոչ, ապա Նիկոլ Փաշինյանին լավ օրեր չեն սպասվում։

Ի դեպ, Փաշինյանն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում եւ ԱՀ իշխանությունների դեմ պրոցեսներ է գեներացնում՝ արցախյան իր երբեմնի կամակատարների ձեռամբ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խումբ բողոքի ակցիաներ է պատրաստվում իրականացնել եւ Սամվել Շահրամանյանից պահանջել՝ լուծել իրենց սոցիալական կարիքները, մոտավորապես այն ոճում, որ բյուջեն թալանել եք, այդ գումարները բաժանեք մեզ, կամ ՀՀ-ում սեփականություն ունեցող ԱՀ քաղաքական նախկին եւ ներկա գործիչների անուններ կհնչեն՝ առաջարկելով վաճառել «դիզածը» եւ բաժանել տնազուրկներին։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031