ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՏԱՍՍ-ի լրագրողների հետ զրույցում ասել է, որ Կրեմլը կողմ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարությանը, որնոր կարգ է հարկավոր աշխարհին, սակայն Մոսկվան դեմ է, որ այդ աշխարհակարգ կարող է կառուցել Վաշինգտոնը:
Ըստ Պեսկովի՝ այս աշխարհակարգը պետք է կառուցվի միջազգային իրավունքի, փոխադարձ հարգանքի ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու հիման վրա:

















































