Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Արտшկшրգ դեպք. Ձեռքերով, nտքերով, մկրшտով հшրվшծներ է հասցրել. ամուսինը փnրձել է uպшնել կնnջը

2023թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 18:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնում 24-ամյա կինը հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 06:30-08:00-ն ընկած ժամանակահատվածում, ամուսինը ձեռքերով, ոտքերով, մկրատով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր հատվածներին, հատուկ լուծույթով ցանկացել է հրկիզել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Երիտասարդ կինը ճանաչվել է տուժող և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քննությամբ ձեռք բերված տվյալներով՝ 2023թ. հոկտեմբերի 22-ին՝ գիշերը, երիտասարդ ընտանիքի բնակության վայր հանդիսացող Դավիթ Բեկ փողոցի ջրամբարին կից հողատարածքում գտնվող վագոն տնակում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել ամուսինների միջև։

Դրա ընթացքում  ամուսինը՝ Երևան քաղաքի 31-ամյա բնակիչը, ձեռքերով, ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջ մարմնի տարբեր մասերին՝ հնչեցնելով սպանության սպառնալիքներ, մկրատով հարվածներ հասցնելով կնոջ դեմքի, կրծքավանդակի, ձեռքերի և ոտքերի հատվածներին։ Այնուհետև լուծիչ նյութ է լցրել կնոջ վրա և կրակայրիչով այրել:

Սակայն կինը վերմակով ծածկվելու արդյունքում կրակը մարել է, որից անմիջապես հետո դուրս է եկել վագոն տնակից և դիմել փախուստի:

Նախաքննության ընթացքում տուժողի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վագոն տնակի մոտ հայտնաբերվել և վերցվել է այրված հետքերով վերմակ և լուծիչ նյութի տարա; Վագոն տնակի պատուհանի և առաստաղի հատվածները եղել են մրոտված։

Նշանակվել են դատաբժշկական, դատանյութագիտական փորձաքննություններ: Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ կնոջ ամուսնու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով վերջինիս ձերբակալելու որոշում։

Իրականացված միջոցառումների արդյունքում ամուսինը հայտնաբերվել, ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Քննիչի կողմից նրան ներկայացվել է մեղադրանք՝ վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև