ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ես էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին կտրվի Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:
«Այս որոշման նախագիծը մենք բազմիցս քննարկել ենք ամենալայն ֆորմատներով և մեզ համար կարևոր է եղել հանգել այն որոշմանը, որը առավելագույն հնարավորությունը կտա ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանելուն:
Այս որոշման էությունը ԼՂ-ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը արձանագրելն է, որպեսզի նաև և՛ տեղական առումով, և միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքները ավելի ընդլայնվեն»,- ասել է նա:
Որոշումն ընդունելուց հետո ԼՂ-ից տեղահանվածներին կտրվի նաև հնարավորություն՝ դիմելու Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար:


















































