Skip to main content

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խաղեր ա, թե Պուտինը տպտպացրեց Նիկոլի ուսին. Սպառնալիք է, որ գազով ու ծիրանով կախված ենք մի երկրից | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր

Լրահոս

Գազ չի լինի նշված հասցեներում

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մուշ, Նոյ թաղամասերի, Գագարինի, Ջամբուլի, Մեծարենցի, Ոսկանյան, Լենինգրադյան, Սեբաստիա, Շահումյան 16-րդ փողոցների բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասի (ամբողջությամբ), Գեղանիստ բնակավայրի թիվ 25, 26, 27, 28, 29, 30 փողոցների, Ազատաշեն, Ղուկասավան բնակավայրերի մի հատվածի առանձնատների գազասպառողների, «Վեսպ Գազ», «Գազ Շեն» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների, ջերմոցային տնտեսությունների, տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն՝ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ա.Մանուկյան թաղամասի, Գր.Լուսավորչի, Շահումյան, Կարճիկյան, Հայոց Բանակի, Իսի լե Մուլինո, Արարատյան, Բայրոնի, Լ.Ազգալդյան, Թորոս Ռոսլինի, Ռ.Եսայան, Տ.Մեծի փողոցների և նշված փողոցների հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը։

Գյուրի-2 ԳԲԿ-ի գազատարների միացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Շիրակի մարզում գործող «Արբա», «Այոս» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և Գյուրի-2 ԳԲԿ-ից սնվող այլ կազմակերպությունների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Քարաշամբ բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Կողբ բնակավայրի մի հատվածի և Հաղարծին բնակավայրի գազասպառողների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան, Մայիսի 9-ի, Գ.Նժդեհի, Մանթաշյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման պլանային և վթարային դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

Facebook
Twitter

Կարդացեք նաև