Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են, և մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ նրանց հոգսը թեթևացնելու համար». Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է արցախահայությանը հրատապ աջակցության կազմակերպման գործում ակտիվ մասնակցություն ունեցած թիմակիցների, բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների և կամավորների հետ։

Քննարկվել են մեծածավալ աջակցության կազմակերպման աշխատանքների ընթացքը, առաջացող խնդիրները, դրանց արագ շտկման ուղիները։

Գագիկ Ծառուկյանը լսել է տարբեր ուղղություններով կատարվող աշխատանքների հաշվետվությունները և տվել կոնկրետ հանձնարարականներ։

Ընդգծվել է մշտական հետադարձ կապի առկայության, արցախահայության հետ մշտական շփումների մեխանիզմների ապահովման, աջակցության թիրախային ու հասցեական տրամադրման անհրաժեշտությունը:

Գագիկ Ծառուկյանը կարևորել է նաև աշխատանքը և համագործակցությունն առանձին անհատների, սրտացավ խմբերի հետ, ովքեր գիշեր-ցերեկ փորձում են ռեսուրսներ հայթայթել ու օգնել մեր հայրենակիցներին։ Խնդրել է փոխանցել իր հիացմունքը և նաև պատրաստակամությունը աջակցելու նրանց՝ ավելի արդյունավետ աշխատելու համար։

«Արցախցիները մեր քույրերն ու եղբայրներն են, և մենք պետք է անենք ամեն հնարավորը՝ նրանց հոգսը թեթևացնելու համար։ Առաջինը, որ պետք է արվի և արվում է հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից՝ ջերմ մարդկային վերաբերմունքն է, երկրորդը՝ հրատապ աջակցությունը մարդկանց օրվա խնդիրները լուծելու համար։

Բայց առաջիկայում մեզ սպասում է ավելի երկարատև ու գրագետ մշակված աշխատանք, որը պահանջելու է պետության, խոշոր բիզնեսի, աշխարհասփյուռ հայության ու բոլոր՝ մտավոր ու այլ ռեսուրսներ ունեցող համակարգերի աշխատանքը»,- հանդիպման ընթացքում նշել է Գագիկ Ծառուկյանը։

May be an image of 2 people
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031