Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Դшնшկшհшրnւթյnւն` պատանիների միջև․ 16-ամյա տղшյին մեղшդրшնք է ներկայացվել

Քննություն է իրականացվում պարզելու Աբովյան քաղաքում 2 անչափահասների դանակահարության, մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու դեպքի հանգամանքները:

Այսպես, 2023 թվականի նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:24-ին, «Աբովյան» ԲԿ-ից տեղեկություն  է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխել երկու երիտասարդներ՝  կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Քրեական վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի զննություն, առգրավումներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկված քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 16 ամյա տղաները հիշյալ վնասվածքները ստացել են նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի «Պիոներ Պալատի» մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ:

Մասնավորապես պարզվել է, որ անձնական հարցեր պարզաբանելու նպատակով մի խումբ անձինք՝ 16-ամյա Վ.Ս.-ն ինքնությունները պարզված 3 անչափասների, 16-ամյա Ա.Մ.-ն և Ա.Հ.-ն ինքությունը պարզված ևս մեկ անչափահասի և ինքնությունները դեռևս չպարզված 3 այլ անձանց հետ գնացել են Աբովյան քաղաքի «Պիոներ պալատի» մոտակայք։ Այնտեղ ծագած վիճաբանության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում էլ Վ.Ս.-ն իր մոտ գտնվող դանակով հարվածնել է հասցրել Ա.Մ.-ին և Ա.Հ.-ին՝ վերջիններիս առողջությանը պառճառելով ծանր վնաս:

Տարված բացատրական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ ժամը 14:30-ին, Վ.Ս.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել։

Ձեռք բերված փաստերի հիման վրա 16-ամյա պատանուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (երկու դրվագ) նախատեսված հանցանք կատարելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ առերևույթ խուլիգանություն կատարած անձանց բոլորի ինքնություները պարզելու և վարույթ իրականացնող մարմին ներկայացնելու, մարմնական վնասվածքները հասցնելու բոլոր հանգամանքները համակողմանի և անաչառ քննությամբ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031