Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Դատավոր Ժորա Չիչոյանի կասկածելի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ հայտարարագիր ներկայացրել է մարտի 9-ին։ Դատավոր Չիչոյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակելի շենքում եւ մի հողամաս. անշարժ գույքը ժառանգություն է ստացել Չիչոյանը։ Բնակարաններից մեկը գտնվում է Երեւանի Արաբկիր վարչական շրջանում, իսկ մյուսը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում, հողամասը Շողակաթ համայնքում է։ Չիչոյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային ավանդները կազմել են 6 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 18 մլն դրամ եւ 20 հազար դոլար։ Դատավոր Չիչոյանն ունի նման ֆինանսական միջոցներ, սակայն նրա տարեկան եկամուտները կազմում են 4 մլն 667 հազար դրամ։

Եկամուտներից 2 մլն 95 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, 2 մլն 80 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, իսկ 492 հազար դրամը վարկ է «Էվոկա» բանկից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 մլն 514 հազար դրամ։ Անհասկանալի է մնում եւ կասկածելի թվում, թե ինչպես է Չիչոյանը տարեկան եկամտի չափին հասնող վարկային միջոցները մարում։ Նաեւ հետաքրքիր փաստ կարող է դիտվել այն, որ դատավորի կանխիկ դրամական միջոցները 6,5 անգամ գերազանցում են նրա տարեկան եկամուտները։ Նա նաեւ չի նշել այս գումարների ստացման աղբյուրները, ինչը կարող է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մոտ կասկած առաջացնել, եւ ԿԿՀ-ն որոշում կայացնի վարույթ հարուցելու։

Հիշեցնենք, որ Ժորա Չիչոյանը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը` Գայանե Մարտիրոսյանին կալանքի տակ վերցնելու որոշում կայացրած դատավորն է։ Այս որոշումից հետո մամուլը գրեց, որ դեռեւս մեկ տարի առաջ ՀՀ նախագահն առարկություն էր ներկայացրել Ժորա Չիչոյանին դատավոր նշանակելու մասով ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ, որը ԲԴԽ-ն ընդունել էր ի գիտություն, սակայն ԲԴԽ-ում դատավոր հորեղբոր՝ Սերգեյ Չիչոյանի եւ իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի գործուն ջանքերով ԲԴԽ-ն հաշվի չառավ նախագահի առարկությունը, Ժորա Չիչոյանին նշանակեց դատավոր:

Իշխանության «սրտի դատավոր» Ժորա Չիչոյանն էլ, որ քար չգցի իր հոր` Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանի կարիերայի վրա, հորեղբոր` դատավոր Սերգեյ Չիչոյանին չվնասի, կամ հորեղբոր փեսայի` Անուշավան Մուշեղյանի համար խնդիրներ չստեղծի (որը նույնպես դատավոր է), կալանքի տարավ զոհվածի մորը:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031