Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Ալեն Սիմոնյանն Անժելա Թովմասյանից պահանջում է 3 միլիոն 590 հազար դրամ. Tert.am

Հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի ներկայացուցիչ Վ․ Հարությունյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր, hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Վարդանի Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Տ․ Գրիգորյանին։ Վերջինս հայցադիմումն ընդունել է վարույթ։

Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3,000,000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590,000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480,000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110,000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։

Խնդրի հետ կապված hayeli.am-ի գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյան-ը Tert.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց։

Նրա փոխանցմամբ՝ ինքը մեկնաբանություն էր թողել  Tert.am-ում «Մեր երեխաներին վերջապես պետք է ազատ, անկախ և խաղաղ Հայաստան ժառանգենք» վերտառությամբ հրապարակված՝ Ալեն Սիմոնյանի՝ ՀՀ անկախության 32-րդ տարեդարձի շնորհավորանքի ուղերձի տակ․

«Այդ  նյութի հետ կապված որպես մեկնաբանություն իմ անձնական էջից կա պոռնիկ բառը։ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ այդ բառն իրեն է ուղղված և 3 միլիոն 590 հազար դրամ է պահանջում, ինչպես նաև պահանջում է հրապարակային ներողություն խնդրել»,- պատմեց Անժելա Թովմասյանը։

Նրա համար տարօրինակ է, որ այդ բառն ԱԺ նախագահն ընդունել է որպես իրեն ուղղված խոսք։ Անժելա Թովմասյանի պնդմամբ՝ իր գրած մեկնաբանությունը հասցեական չէ և Ալեն Սիմոնյանին չի վերաբերվում։

«Նախ պետք է ապացուցեն, որ այդ բառն ուղղված է Ալեն Սիմոնյանին, մտքումս բոլորովին այլ անձանց և երևույթներ եմ նկատի ունեցել։ Այս պարագայում ես Ալեն Սիմոնյանին նկատի չեմ ունեցել, բայց, եթե այդ  բառը լսելուց ինքը զզվում և իրեն է վերագրում, ներողություն, բայց դա արդեն Ալեն Սիմոնյանի խնդիրն է»,- ասաց նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031