interfax.ru-ն հայտնում է, որ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը ասել է, որ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունից դուրս գալու հարցով։
Սիդորովը հավելեց, որ Հայաստանի ղեկավարության կողմից, այդ թվում՝ կազմակերպությանը, պաշտոնական հայտարարություններ չեն եղել: Հայտարարություններ չեն եղել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, այդ կապակցությամբ փաստաթղթեր չեն եղել, անձամբ ինքը չի տեսել։
Նա նաև նշեց, որ կազմակերպության ներսում որևէ խոսակցություն չկա, թե ՀԱՊԿ-ը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, կամ ծրագրում է հեռանալ Հայաստանից: