Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում պատասխանել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի հայտարարություններին։
Համաձայն հայտարարության՝ Բաքուն աննպատակահարմար է համարում ԱՄՆ պաշտոնյաների բարձր մակարդակի այցերի հնարավորությունը Ադրբեջան։