Skip to main content

Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե | Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է

Լրահոս

Հստակ պահանջում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ապահով վերադարձի երաշխիքներ ունենա․ ԵՄ խոսնակ

Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն պարզաբանել է Եվրոպական Միությունից հնչող հայտարարությունները Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով աջակցելու, երկրի հետ վիզաների ազատականացման շուրջ գործընթաց սկսելու վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված բացառիկ հարցազրույցում Պետեր Ստանոն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությանը, որով վերջինս  ԵՄ-ին մեղադրել էր տարածաշրջանում նոր հակամարտություն խթանելու մեջ ու սպառնացել համարժեք պատասխանով։

Ստանոն խոսել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց տներ վերադարձի կարևորության մասին՝ միջազգային երաշխիքի ներքո։

-Պարոն Ստանո, ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո վիզանների ազատականացման հնարավորությունների մասին խոսեց ԵՄ բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ Որքանո՞վ է սա իրատեսական և ի՞նչ գործընթացներից է կախված կյանքի կոչվելը։

-Եվրամիությունը հոկտեմբերին ԵՄ ղեկավարների մակարդակով կայացած հանդիպման ժամանակ շատ հստակ ասաց, որ մենք ցանկանում ենք ուղիներ փնտրել Հայաստանին հետագա աջակցության և Հայաստանի հետ մեր համագործակցությունը խորացնելու համար։ Այնուհետև արտաքին գործերի նախարարների կողմից քննարկումներ եղան, և նախարարներն ասացին, որ ԵՄ կողմից դիտարկվող ուղիներից մեկը վիզային ռեժիմի ազատականացումն է։

Այսպիսով, մենք պատրաստվում ենք ուսումնասիրել Հայաստանի հետ վիզայի ազատականացման տարբերակները: Սա նշանակում է, որ մենք կսկսենք գործընթաց՝ տեսնելու, թե արդյոք դա իրագործելի՞ է, հնարավո՞ր է։ Վիզաների ազատականացումը շատ կարևոր բան է, քանի որ այն շոշափելի և տեսանելի է մարդկանց համար: Բայց դա նաև մի բան է, որին բոլոր անդամ պետությունները պետք է համաձայնություն տան։ Կան նաև առաջադրանքներ, որոնք պետք է կատարվեն գործընկեր երկրի կողմից, այս դեպքում՝ Հայաստանի։

Կարևոր է, որ համաձայնություն լինի: Մենք ցանկանում ենք սկսել դիտարկել տարբերակները և ուսումնասիրել վիզաների ազատականացման հնարավորությունը: Այսպիսով, գործընթաց ենք սկսում։ Սա գործընթացի սկիզբն է, բայց դա գործընթաց է, որը, ի վերջո, եթե ամեն ինչ լավ ընթանա, կարող է մեծ օգուտ բերել Հայաստանի քաղաքացիներին։

-Խոսքն ի՞նչ առաջադրանքների մասին է, մեկ-երկու օրինակ կարո՞ղ եք բերել։

-Ընդհանուր առմամբ, ազատականացման համար կան տեխնիկական պահանջներ, որոնցից է, օրինակ, կենսաչափական անձնագրերի պահանջը։ Բայց նաև քաղաքական պահանջներ՝ համոզվելու, որ երկրում քաղաքական շրջանակը թույլ չի տալիս մարդկանց չարաշահել ապաստանի համակարգը, որ մարդկանց չեն ստիպում լքել երկիրը և ապաստան հայցել։

Դա հիմնական առաջնահերթություններից մեկն է, երբ խոսքը գնում է վիզայի մասին: Մենք չենք ցանկանում, որ հանկարծակի ավելանան ապաստան հայցողները, պետք է կանխել առանց վիզայի կամ ազատականացված ճանապարհորդության ռեժիմի չարաշահումը։ Այսպիսով, նախ կարևոր է քաղաքական և տեխնիկական լոգիստիկ չափանիշների պահպանումը հայտատուի կողմից, իսկ հետո, իհարկե, անդամ պետությունները պետք է համոզվեն, պետք է վստահ լինեն, որ ամեն ինչ արվել է գործընկեր երկրի կողմից, որպեսզի վիզային ռեժիմի ազատականացումը չչարաշահվի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031