Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մեր ժամանակի հերոսները:
Նարեկ Մխիթարի Հակոբյանը ծնվել է 1994թ.-ի հունիսի 18-ին Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում։ 2005թ.-ին ընդունվել է «Տիգրան Մեծ » ռազմաուսումնական վարժարան, եղել է օրինակելի և կարգապահ սան։ 2011 թ. ավարտել է վարժարանը, 2012թ.-ին զորակոչվել է Հայոց Բանակ` ծառայության անցնելով Ջաբրաիլի զորամասում։ Լինելով հայրենասիրական ոգով դաստիարակված, բարձ արժեհամակարգով, մարդկային վեհ գաղափարներով կերտված անձ 2014 թ-ին պայմանագրային ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում որպես հետախույզ։ Մասնակցել է 4-օրյա պատերազմին: 44-օրյա պատերազմին վերադարձել է ՌԴ-ից և կամավորագրվել, պատերզմից հետո անցել է ծառայության ՊԲ-ում, որպես հետախույզ։ 2022թ.-ի սեպտեմբերի 14-ին ինտենսիվ հրթիռահրետանային հարվածների և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների չդադարող կրակի տակ, համածառայակիցների դիրքավորվումն ապահովելու նպատակով, ջոկի հրամանատար, ենթասպա Խաչիկ Մինասյանն ու սերժանտ Նարեկ Հակոբյանը հակառակորդի կրակը վերցրել են իրենց վրա: Կատաղի փոխհրաձգության ընթացքում ենթասպա Մինասյանը վիրավորվել է: Նրա հետ նույն դիրքում գտնվող Հակոբյանը փոխել է իր տեղը` կրակի ուղղությունը շեղելով իր վրա` փորձելով այդպես փրկել վիրավոր ընկերոջ կյանքը: Սերժանտ Հակոբյանը կռվել է մինչև վերջին փամփուշտը: Սակայն որոշ ժամանակ անց Հակոբյանի հետ կապն ընդհատվել է: Այդ անձնազոհ արարքի շնորհիվ հաջողվել է հետ շպրտել հակառակորդին` պատճառելով մեծաթիվ կորուստներ: Նարեկ Հակոբյանը ամուսնացած էր, ունի երկու զավակ` Նժդեհ և Ադրիաննա։



















































