Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դատարանի բակում | Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները

Լրահոս

Մեր օրերի մոռացված հերոսները, հայր և որդի` Գևորգ և Աշոտ Սաղաթելյաններ

Ռաֆայել Վարդանյանը ֆեկսբուքյան իր էջում գրում է․

Մեր օրերի մոռացված հերոսները, հայր և որդի` Գևորգ և Աշոտ Սաղաթելյաններ։
Գևորգ Աշոտի Սաղաթելյան, ծնվել է 2001թ. հոկտեմբերի 23 ին, ՌԴ Սարատով քաղաքում։ Երկու տարեկանից ապրել է Հայաստանում։ Հաճախել է Երևանի 166 հիմնական դպրոցը։
Դպրոցը ավարտելուց հետո սովորել է Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում։Քոլեջը ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ, արդեն ծառայության ժամանակ իմանալով քննության արդյունքների մասին։
Բանակ զորակոչվել է 2020 թվականի հուլիսի 17֊ին։
Երկու ամսվա ծառայող էր երբ սկսվեց չարաբաստիկ և դավադիր պատերազմը։ Գևորգը, Ջրականում թեժ մարտի մեջ լինելով, ծնողներից թաքցնում էր այդ հանգամանքը` ասելով- “Ես նորակոչիկ եմ ինձ առաջնագիծ չեն տանում”։
Պատերազմի ընթացքում երկու օրով Գևորգենց հետ են տանում իրենց զորամաս, այդ ժամանակ է, որ նա իր հորը` Աշոտ Սաղաթելյանին տեղյակ է պահում, որ հոկտեմբերի 15֊ին իրենց տանում են Ջրական։
Հայրը Աշոտ Սաղաթելյանը, ով պատերազմի առաջին օրվանից պատրաստ էր մեկներ ռազմի դաշտ, ասում էր “Պետք է գնալ և պատերազմել, հայրենիք ենք կորցնում , մենք չգնանք ով պետք է գնա”։ Պարզապես Աշոտը որդու տեղը չգիտեր, ուզում էր որդու տեղը հստակ իմանար։ Երբ Գևորգը ասաց որ նորից են տանում առաջնագիծ, մեկ վայրկյան անգամ չմտածեց, պատրաստվեց և գիշերը ճանապարհ ընկավ, որ առավոտյան հասնի Գևորգի հետ միասին գնան առաջնագիծ։
Գևորգը ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Հայրը իր մոտ հասավ ժամանակին և որդու զորամասում կամավորագրվելուց հետո, բոլորի հետ միասին գնաց մարտի դաշտ։ Ամբողջ օրը հայրը և որդի միասին են եղել, զանգել են տուն և ասել, որ ամեն ինչ նորմալ է, իրենք միասին են, ամեն ինչ լավ է լինելու։
Արդեն երեկոյան զանգերին չեն պատասխանել ։ Հայր և որդի միևնույն ժամանակ , միևնույն տեղում` Ջրականում անմահացան, անօդաչու սարքի հարվածից։
Հետմահու հայր և որդի Սաղաթելյանները պարգևատրվել են “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” մեդալներով։

Facebook
Twitter

Կարդացեք նաև