Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն | Ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը. 5-րդ ալիք | «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան | Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն | Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան

Լրահոս

Քաղաքական ջեբկիրների շառ անելու անհաջող փորձերը. Հայկ Դերզյան

Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր  էջում գրում է․
Քաղաքական ջեբկիրների շառ անելու անհաջող փորձերը
Որոշ քաղաքական ջեբկիրներ փոխում են իրենց ոճը և տևական ժամանակ փորձում են Նիկոլ Փաշինյան անունով քաղաքական աղետին նետել ՀՀԿ-ի ջեբը: Հետաքրքիր է, որ այդ թեզը առաջ տանողները Արցախի հանձնումը ևս փորձում են նույն փաթեթով և նույն սկզբունքով տեղավորել մեր գրպանում: Առանց հուզական և վիրավորական կոնտեքստի արձանագրենք մի քանի շատ կարևոր փաստ
1.Արցախի համար կռիվ տված և զրկանքներ կրած մարդիկ չեն կարող հանձնել այն, ինչի շուրջ կառուցվել է իրենց ողջ կյանքը
2.Չես կարող մեկին բերել ու ասել, դե գնա կալանավորի մարտական ընկերներիս: Ի դեպ, այդ առումով հետաքրքիր է, որ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին քննադատած մի շարք անձինք հանգիստ ելք ունեցան Արցախից, իսկ ահա մի շարք անձանց ոչ միայն թույլ չտվեցին հատել սահմանը, այլ նաև ուղարկեցին Բաքվի բերդ:
3. Եթե քեզ իշխանություն են նվեր տալիս, ինչպես ասում են ոմանք, ապա դու կարիք չես ունենա ՍԴ դատավորներ փոխես ու դրան զուգահեռ շրջափակես դատարանները:
4.Չես կարող մեկին բերել իշխանության, հետո ասել դե գնա հարազատներիս ու բարեկամներիս հետապնդի: Աբսուրդն էլ չափ ու սահման ունի:
5.Չես կարող մեկին բերել իշխանության ու հետո ասել դե գնա ինձ դատի ու քրեական գործեր հարուցի:
6. Չես կարող մեկին տալ իշխանություն, հետո ասել մի քանի ամիս հետո արի շրջափակի ԱԺ-ն ու պայթյունավտանգ իրավիճակ ստեղծի, ինչի հետևանքով կարողա կուսակցությանս պատգամավորները հարձակման ենթարկվեն: Մենք մազոխիստ չենք տիկնայք և պարոնայք:
7. 2018 թվականին բոլորը, այո հենց բոլորը դեմ էին ՀՀԿ-ին և մենք միայնակ էինք մնացել: Սա ասում եմ հատուկ նրանց համար, ովքեր մեղադրում են Նիկոլին բերելու մեջ, որովհետև նրանցից շատերը սատարում էին Փաշինյանին:
8. Նիկոլի կողքին այսօր կան իր սրտի գործարարներն ու ձեն բերող մի շարք դեմքեր: Մենք բերած լինեինք, ապա կներեք, ԱԺ-ում կլինեին յա ՔՊ-ականներ, յա ՀՀԿ-ականներ, իսկ այս դեպքում 2018 թվականին ՀՀԿ-ին անգամ չթողեցին ԱԺ մտնել` ընտրությունների գիշերը տարատեսակ չակերտավոր հրաշքներ գործելով:
9. 2008 թվականին Նիկոլը փորձել է զավթել իշխանություն և մենք տեսել ենք ինչ մեթոդներով: Սա առաջին դեպքը չէր իշխանազավթման:
10. ՀՀԿ-ի փոխնախագահը այսօր կալանավորված է, բազմաթիվ կուսակցականների վրա առկա են բազմաթիվ քրեական գործեր` ավագ ընկերներից մինչև երիտասարդներ:
11. Եթե ընտրվելը այդքան հեշտ լիներ, առաջին իսկ օրը կընտրվեր Նիկոլը, ով չընտրվելուց հետո հավելյալ սպառնալիքներ և ճնշումներ գործադրեց, օգտագործելով իրեն միամիտ հավատացած ժողովրդին:
12. Մի շարք մեղադրողներ, ովքեր այն ժամանակ այլ զբաղվածություն ունեին ու չկարողացան տեղ գտնել նոր իշխանության կազմում` դարձան ֆեյք ընդդիմադիր:
Հ.Գ. Ոչինչ չի մոռացվում: Սա միայն փաստերի մի մասն է:
Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031