Երևանի ավագանու նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավիանյանն խոսեց երեկվա միջադեպի մասին։
Նա շեշտեց, որ ցանկացած բռնություն մերժելի ու անընդունելի է, և ամեն ինչ պետք է անել, որ բռնության որևէ դրսևորում տեղի չունենա թե՛ ավագանու նիստում, թե՛ նիստից դուրս։
Նա ասաց, որ երեկվա նման իրադարձությունները կանխելու համար անձամբ չի նայելու՝ որ խմբակցության ավագանին է. բոլորին հավասարաչափ վերաբերմունք է լինելու։
Նա իր լիազորությունների շրջանում երեկվա մասնակիցներից երեքին զգուշացում տվեց՝ Սոնա Աղեկյանին, Նարինե Հայրապետյանին և Անի Խաչատրյանին















































