ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որի մուտքը Հայաստան արգելվել է Փաշինյանի իշխանությունների կողմից, հայտարարել է, թե Մոսկվան ժամանակին հրաժարվել է աջակցել հայկական ընդդիմությանը և ընտրություն է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։
Նա ասել է, որ այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշեց 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը և խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն։
Սակայն ռուսական կողմը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։
Փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմի բերել, կարծում էր Մոսկվան, իսկ Ռուսաստանն ինքը չէր ցանկանա ներքաշվել դրա մեջ։
Զատուլինը նաև հավելեց, որ իրենք ասացին՝ ոչ մի դեպքում։ Իսկ եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի, չէ՞ որ նա եղել է երեք կողմերից մեկն, ով ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։


















































