Արցախում գտնվող ռուս խաղաղապահների գործողությունների վերաբերյալ ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգի համակարգի օպտիմալացման շրջանակներում 24 ժամվա ընթացքում Լաչինի հատվածում փակվել է ԼՂՀ մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է 12 հենակետ և 16 ժամանակավոր դիտակետ։
Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը պահպանվում է՝ ուղղված խաղաղ բնակչության անվտանգության ապահովմանը և մարդասիրական իրավունքի պահպանմանը»։


















































