Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

«ԱԺ կանոնակարգ» օրենքը խшխտվшծ է. Ալեն Սիմոնյանը պետք է պшտժվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ 2022 թվականի փետրվարի 10-ից ձեւավորված ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեությունը վեց ամսով երկարաձգվել է, եւ լրացել է գործունեության ժամկետը 2023 թվականի օգոստոսի 10-ին: Այսինքն՝ օգոստոսի 11-ից այս հանձնաժողովը փաստացի գոյություն չունի, սակայն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը բացատրել է, թե երկու տարվա արձակուրդների ընթացքում հանձնաժողովը փաստացի չի գործել, ինչի պատճառով հանձնաժողովի աշխատանքը կամփոփվի դեկտեմբերին:

«ԱԺ կանոնակարգ» օրենքը հստակ է սահմանում, որ միայն մեկ անգամ 6 ամսով երկարաձգելու հնարավորություն կա, եւ արձակուրդը չի կարող հիմք հանդիսանալ որեւէ մարմնի լիազորությունների ժամկետի երկարացման համար: Այս տրամաբանությամբ Ազգային ժողովն էլ պետք է 5.5 տարի գործի, որովհետեւ ամեն տարի մի ամիս արձակուրդում է: Քանի որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահպանումը եւ ԱԺ բնականոն գործունեությունը ապահովելու պարտավորությունն ունի միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, հետաքրքրվեցինք՝ ինչ քայլեր է ձեռնարկում ԱԺ գործունեության ժամկետը լրացած հանձնաժողովի ըստ էության ապօրինի գործունեությունը չթույլատրելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը հարցում է ուղարկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացնում են. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովն իրավունքի ուժով ստեղծվել է 10.02.2022թ.։ 07.07.2022 թ. հանձնաժողովը դիմել է ՀՀ ԱԺ նախագահին գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգելու համար։ Նշենք, որ հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգման հարցը քննարկվում է ԱԺ նիստում. հարցը քննարկվել է 2022 թ. սեպտեմբերի առաջին նիստում, եւ երկարաձգվել է 6 ամսով։ Հանձնաժողովը գործունեությունը երկրորդ անգամ երկարաձգելու խնդրանքով դիմել է 02.04.2023թ.։

Այն ընդունվել է 2023 թ. մայիսի 3-ի նիստում՝ 6 ամսով մինչեւ սույն թվականի նոյեմբերի 3-ը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2022 եւ 2023 թվականների ամռանը պատգամավորները գտնվել են իրենց հասանելիք արձակուրդներում, եւ հանձնաժողովը փաստացի չի գործել իր ամբողջական կազմով, ուստի վերոնշյալ ժամանակահատվածների հաշվանցմամբ հանձնաժողովի լիազորությունները ավարտվելու են 2023 թվականի դեկտեմբերին՝ ՀՀ ԱԺ համապատասխան նիստում հանձնաժողովի զեկույցի քննարկումն ավարտելու պահին։ Նշենք, որ քննիչ հանձնաժողովը կազմելու եւ Ազգային ժողովին է ներկայացնելու համապատասխան զեկույց»։ ԱԺ նախագահի պարզաբանման մեջ էլ հստակ ժամկետ նշված չէ, թե երբ է ավարտվելու հանձնաժողովի աշխատանքը. գրված է՝ 2023թ. դեկտեմբերին:

Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը խախտված է, ինչի համար իրավական երկրում Ալեն Սիմոնյանը պետք է պատժվեր: Նա փաստացի չի կարողանում ապահովել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահպանումը եւ ԱԺ բնականոն գործունեությունը:

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031