Skip to main content

Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե ռուսական կողմը միակողմանի որոշի բարձրացնել գազի գինը… Չգիտեմ, կլինի, կորոշենք. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Չի կարելի գլխանց ասել՝ 226 տարի հետո էլ խաղաղություն չի լինի, հոգեբանական խնդիրները պիտի հաղթահարվեն | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աժ-ում լարված է. Արարատ Միզոյանին տրվում են կնճռոտ հարցեր | Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա | Սյունիքի շուրջ ամպեր էին կուտակում. Կառավորությունն այդ ամպերը ցրել է՝ խաղաղության համատեքստում. Մարիա Կարապետյան | Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանցը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գրպանից գումար հանելը նշանակում է ընտրակաշա՞ռք, բա ամոթ չէ՞. Դավիթ Ղազինյան | Ադրբեջանը չի պահանջում փոխել ՀՀ Սահմանադրությունը, բայց այդպիսի նախապայման է ներկայացնում. Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԹՐԻՓՓ-ը ՀՀ-ի կապն է Արևելքի ու Արևմուտքի հետ. Սա խաղաղության վրա դրական է ազդում. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ադրբեջանցի հովիվը ՝ Հայաստանում. քար լռություն՝ ԱԱԾ-ից, ՊՆ-ից, ՆԳՆ-ից | Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Ստեփանավանում ձերբակալությունների մասին | ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Դի ջեբդ» կամ ինչպես «գործ «գցել ջեբը». ձերբակալվել է Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն

Լրահոս

Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ. Նարեկ Մալյան

«Մյուս անգամ ծովահենությամբ կզբաղվեմ, բանտից փախչելու միտք չունեմ։ Ես ավելի շատ այս իիրականությունից փախչելու միտք ունեմ»,-դատարանում հայտարարեց Նարեկ Մալյանը։

Նա հայտարարեց, դատվում է նույն հոդվածով, որով դատվում էր լուսահոգի արմեն Գրիգորյանը, որը մահացավ դատարանի դահլիճում՝ դատական նիստի ժամանակ։
«Նախաքննությունը վարել է նույն նախաքննական մարմինը, որը վարել է Արմեն Գրիգորյանի գործով նախաքննությունը։ Փորձագետն էլ նույն փորձագետն է։ Նույնիսկ նույն է պաշտպանս, որը պաշտպանում էր Արմեն Գրիգորյանին։ Ես պատահական չեմ համարում, որ էդ հոդվածը ներմուծվել է քրեական օրենսգիրք մեր հայրենիքը կտոր-կտոր հանձնելուց անմիջապես առաջ։

Պարզ ասում եմ՝ այս հոդվածի միակ նպատակը այն գաղթին, այն ցեղասպանությանը, որին դուք ականատես եղաք դրսում, իսկ ես բախտի բերմամբ կցկտուր բանտից տեղեկացա, բախտի բերմամվ, քանի որ չգիտեմ՝ կդիմայի՞ այդ տեսարանին, թե՞ ոչ, այդ իրականության դեմ խոսացողներին, ինչպես երեկ մեր՝ երկու անգամ դատված, միջնակարգ կրթությամբ, սլայուտից ու լույսի անջատումից վախեցող վարչապետն էր հրահանգում, արագ տեղավորելն է։

Էս ա էդ հոդվածի նպատակը, հստակ իմացել են, թե ինչից առաջ են էդ հոդվածը ներմուծում։ Էդ հոդվածից ստացվում է, որ մենք չենք կարող քննադատել ադրբեջանական «Յաշմայի» գործողությունները, որովհետև դա ևս խումբ է, մենք չենք կարող ատելություն քարոզել «Յաշմայի» նկատմամբ»,-ասաց Մալյանը։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031