Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ուժեղ Հայաստան»-ից թարմացնում են Փաշինյանի հիշողությունը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շեղում եղավ, կոշտ արձագանք կլինի. Փաշինյանն անցավ սպառնալիքների | Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է | Իրենց ընտրական իրավունքի խոչընդոտմանը և ապօրինի ճնշումների ենթարկվող բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում կազմակերպել բողոքի ակցիաներ. Փաշինյան | Գորիսում բժիշկները, մեկնելով կանչի, արձանագրել են 10 ամսական աղջկա մшհը | Համայնքներում ընդդիմադիր ուժի չառաջադրվելը ճնշումների արդյունք է. այլ կերպ չի կարող բացատրվել ՔՊ-ի` Հյուսիսկորեական ոճի միայնակ մասնակցությունը. Իոաննիսյան | ՈՒՂԻՂ. Աչք մի փակեք Արցախի սպшնդի վրա. ակցիա | Ժամանակն է հրաժարվել քաղաքական պրիմիտիվիզմից՝ «խորհրդարանակա՞ն, թե՞ փողոցային պայքար». այս պարագայում թե´ մեկը, թե´ մյուսը կտան զրոյական արդյունք. Վահե Հովհաննիսյան | Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» | ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան | Հուսիկ Սահակյանի համար մղձավանջ կհամարվեր Վահագն Ալեքսանյանի կողքը կանգնելը․ Ղազարյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեզ ունիկալ շանս է տրամադրվել. Համբարձում Մաթեւոսյանի ելույթը | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կենսաբազմազանության պահպանումը պետք է մնա քաղաքական օրակարգի կարևոր մասը. Նիկոլ Փաշինյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանի համար կենսաբազմազանության պահպանման հարցը ազգային կարևորության հարց է. Արարատ Միրզոյան | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բախում ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև

Լրահոս

Ոչ սթшփ վարորդը Mercedes-ով բшխվել է կայանած Hozon Neta S 650-ին, ապա վրшերթի ենթшրկել հետիոտնին

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Աբովյանի վարչական տարածքում, Mercedes մակնիշի ավտոմեքենան բախվել է անվադողերի վերանորոգման կետի դիմաց կայանված Hozon Neta S 650 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այնուհետև Mercedes-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել հետիոտնին: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել անվադողերի փոխանակման կետի աշխատակիցները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Աղբյուրը հայտնում է, որ Hozon Neta S 650-ն ու Камаз-ը կայանված են եղել նշված վայրում և ամառային անվադողերը պետք է փոխեին ձմեռայինի, այդ ժամանակ էլ Mercedes-ի վարորդը բախվել է Hozon Neta S 650-ին, ապա, առաջ ընթանալով, վրաերթի ենթարկել Камаз-ի վարորդին:

Mercedes-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է՝ նա եղել է ոչ սթափ: Hozon Neta S 650-ի վարորդը նույնպես ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Facebook
Twitter

Կարդացեք նաև