Վեդիում ցանկացած գնով նոր ցեմենտի գործարան կառուցելու ոդիսականը շարունակվում է։ Նախ օրենքի համաձայն կազմակերպված հանրային քննարկմանը Վեդիի համայնքապետ, կոկորդիլոսների մեծ սիրահար Գարիկ Սարգսյանը հարկ չհամարեց մասնակցել, հիմա էլ արձանագրել է, որ լսումները անց են կացվել բնականոն կերպով և դրական եզրակացություն է տվել գործարանի կառուցման նախագծին։ Նախ հիշեցնենք, որ Վեդիի համայնքապետարանում կազմակերպված լսումներն ընթանում էին ոստիկանական ուժերի աննախադեպ կուտակման պայմաններում։ Լսումներին մասնակցել ցանկացողներին նախ թույլ չէին տալիս մուտք գործել համայնքապետարան, հետո էլ մի քանի անգամ բախումներ տեղի ունեցան։
Դժվարությամբ նվաճելով լսումներին մասնակցելու իրավունքը՝ մասնագետները, քաղաքացիները մեկը մյուսին հերթ չտալով բաձրաձայնում էին նոր գործարանի կառուցման հետ կապված մտահոգություններ, սակայն ոչ համայնքային իշխանությունների և ոչ էլ ներդրող կազմակերպության ներկայացուցիչները չկարողացան հոդաբաշխ բացատրություններ տալ։ Ակնհայտ էր, որ լսումների միակ նպատակը ծածկադմփոց անելն ու ցանկացած գնով խնդրահարույց գործարանի կառուցման թույլտվությունը սղղացնելն էր։
Հավակնություններ ունեցող ընկերության բնապահպանի հիմնավորումներն ուղղակի ծիծաղելի էին, որտեղ նա ներկայացնելով շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատումը, պնդում էր, թե շահագործվող հանքը բնակավայրին չի վնասի, որովհետև, օրինակ, քամին հյուսիսից հյուսիս-արևելք է փչելու, ինչը բնակավայրերի ուղղությամբ չէ. մասնագետներին այս դիտարկումը տարօրինակ է թվում:
Համայնքի բնակիչները մտահոգ են, որ նոր գործարանի կողմից հանքի շահագործումը բնապահպանական լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Կարմիր գրքում գրանցված կենդանիներ կան, ի՞նչ է լինեու նրանց ճակատագիրը։ Լայֆ Ներդրողները հեքիաթասության ժանրի կանոններով խոստանում են՝ որ բնությունը չվնասեն, եռաշերտ ծառերով պաշտպանելու են բնակավայրերը: լայֆ Համայնքի բնակիչները մտահոգություն են հայտնում, որ առանց այն էլ ջրի խնդիր ունեցող համայնքում նոր գործարանի կառուցմամբ կարող է ծանր վիճակ ստեղծվել։
Ի՞նչ պետք է աներ նորմալ համայնքային իշխանությունը տվյալ պայմաններում. այն, ինչը պահանջում է օրենքը՝ իրական լսումներ կազմակերպեր, լուրջ մասնագետներ ներգրավեր, նոր փարձաքննությունն կազմակերպեր, ի վերջո լսեր իր ժողովրդին։ Սակայն այս ամենի փոխարեն կոկորդիլոսագետ համայնքապետ Գարիկ Սարգսյանը անգամ չմասնակցելով լսումներին դրական եզրակացություն է տալիս խնդրահարույց գործարանի կառուցմանը, թքած ունենալով և բարձրաձայված մտահոգությունների, և բնապահպանական ռիսկերի սպառնալիքների և սեփական համայքնի բնակիչների կարծիքի վրա։ Իսկ այն որ այդ գործարանի կառուցումը հենց նույն Վեդի համայնքը լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու՝ պարզից էլ պարզ է, բայց գարիկ սարգսյաններին դա քիչ է հուզում։ Ինչպես ասում են՝ փողին մուննաթ․․․
















































