Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ Երևանի թիվ 76 հիմնական դպրոցում, որը հայտնի է Կամոյի դպրոց անունով, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել, և որ ահազանգի պատճառով երեխաներին տուն են ուղարկում։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանն Aysor.am-ին հայտնեց, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում:

















































