Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

«Հայաստան» դաշինքն шրգելшփшկել է իմ մասնակցությունը խորհրդարանական լսումներին. Էդգար Ղազարյան

2023 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ՝ «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնությամբ ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին հարցի վերաբերյալ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը։

«Հանդիսանալով «Հայաքվե»-ի սկզբնական նախաձեռնող խմբի 66 անդամներից մեկը, ինչպես նաև ակտիվորեն ընդգրկված լինելով նախաձեռնության քարոզչական աշխատանքներում՝ իմ անունը, շատերի հետ միասին, ներկայացվել է ԱԺ «Հայաստան» խմբակցություն՝ լսումներին հրավիրելու նպատակով։ Ավելին, ես նախապես հաստատել եմ ոչ միայն իմ հնարավոր մասնակցությունը, այլև լսումների ժամանակ ելույթով հանդես գալու պատրաստակամությունը։

Լսումներից մեկ օր առաջ ես տեղեկացվել եմ, որ «Հայաստան» խմբակցությունից ջնջել են իմ անունը հրավիրվածների ցանկից՝ հնարավորություն չտալով մասնակցել լսումներին։ Փորձելով հետաքրքրվել պատճառների մասին՝ ինձ պարզաբանել են, որ իմ անունը դուրս է մնացել հրավիրվածների ցանկից՝ մասնակիցների մեծ թվի և դահլիճի սահմանափակումների պատճառով։

Լսումների ընթացքից պարզ եղավ, որ այդ «բացատրություն»-ը որևէ հիմք չունի, քանի որ լսումների ժամանակ դահլիճում առկա էին մի քանի տասնյակ ազատ տեղեր։ Սա հիմք է տալիս պարզել, որ «Հայաստան» դաշինքի այդ որոշումը, որն արժանացել է «Հայաքվե» նախաձեռնության համակարգող մարմնի լուռ համաձայնությանն, ունի այլ պատճառներ։ Ես ստիպված եմ կատարել իմ սեփական ենթադրությունները, որոնք, առնվազն ինձ համար հստակեցնում են գործող «ընդդիմության» իրական կարգավիճակը»,- գրել է նա։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031