Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Լարսում տիրող իրավիճակին, հայտարարեց՝ չի բացառում, որ կարող է քաղաքական լինել, բայց խնդրեց չշտապել ու հետևություններ չանել։ Նաև հավելեց, որ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են։


















































