Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։
Ըստ նրա՝ չնայած ավերածություններին ու չսպիացած վերքերին, հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Նա ասել է նաև, որ Բաքուն հստակ հանձնառու է խաղաղությանը, թեև գործընթացը ձգձգվում է։















































