«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը խաբել է ժողովրդին։
Ըստ Մինասյանի՝ հեղափոխությամբ ՔՊ-ն վերցրել է իշխանությունը, հայտարարել, որ Հայաստանը երբեք միակողմանի զիջումների չի գնալու, որ երբեք Հայաստանը չի հանձնի Արցախը, Արցախի ժողովրդին անտեր չի թողնելու, բայց գալով իշխանության, մերժել են բանակցային բոլոր գործընթացներն ու երկիրը ներքաշել պատերազմի մեջ»,- ԱԺ հաձնաժողովում, որտեղ քննարկվում է «ՀայաՔվե»-ի նախագիծը, հայտարարեց Մինասյանը։
Նա հավելեց նաև, որ այս իշխանությունն ավելի վատն է, քան երբևէ ՀՀ որևէ իշխանություն։


















































