Skip to main content

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ | Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան | ՏԻՄ ընտրություններից առաջ իրավիճակը լարվում է․ «Ժողովուրդ» | ՀՀ տարածքում՝ Տավուշի մարզում, հայտնաբերվել է Ադրբեջանի քաղաքացի․ ԱԱԾ | Մանվել Գրիգորյանի ժառանգներից հօգուտ պետության կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Լրահոս

Մեր ձեռքերին шրյnւն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն․ Ալեն Սիմոնյանը՝ Լևոն Քոչարյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ Փաշինյանին ուղղված հարցին, որը վերաբերում էր Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած հայտնի վթարի ասաց, որ երբ իրենց ընտանիքի կողմից վճարվող մարդիկ են նման բաներ ասում, ինքը մտածում է, որ դա պատվեր է, որ կատարում են, բայց երբ ինքը անձամբ գալիս է և դժբախտ պատահարը ներկայացնում որպես արարք, դա առնվազն սազական չէ մարդուն, ով քաղաքականությամբ զբաղվելու հավակնություններ ունի։

Նա հավելեց, որ վարչապետը ո՛չ մեքենա է վարել, դա ո՛չ նրա մեքենան է եղել, ո՛չ ինքն է նման հրաման տվել՝ տարբերություն հայտնի դեպքերի։ Ո՞նց կարելի է այդ դժբախտությունը բերել փորձել վերագրել իշխանությանը, դա ցածր ու տգեղ բան է։ Ըստ նրա՝ հետագայում իրենք իրենց չպետք է թույլ տան նման բան անել։

Դժբախտ պատահար է տեղի ունեցել, որից հետո վարչապետն անձամբ զանգահարել է ընտանիքի ներկայացուցիչներին, ցավակցել է, ներողություն է խնդրել, ոնց կարելի է այդպիսի բան անել։ Ցածր բան է նման համեմատություն անելը։ Եթե իրենք դրանով փորձում են այս դեպքի ու այն արարքների միջև, որ հանրությունը առնվազն իրենց է մեղսագրում, հավասարության նշան դնել, ապա ապարդյուն է, թող չփորձեն։

Սիմոնյանը նաև ասաց․ «Մեր ձեռքերին արյուն չկա, թող հանկարծակի իրենց հետ չխառնեն»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև