Skip to main content

Ինչպիսի՞ կոռուպցիոն մեխանիզմների մեջ է թաթախված Նաիրի (Եղվարդ) համայնքի ղեկավարը | Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ը 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան Աբրահամյան | «Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան | ՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե Հովհաննիսյան | Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա` տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» | «Ներքին համոզմունք ունեմ, որ մաքրում է ոչ թե իր, այլ` Ալիևի կոշիկները»․ Էդգար Ղազարյան | ՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. Հայրապետյան | Երևանում ավտոբուսը կողաշրջվել է․ կա 11 տուժած | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք Արման Ծառուկյանի ու ամերիկացի Դիլոն Դենիսի միջև Լաս Վեգասում RAF 14 մրցաշարից առաջ | Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով | Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան | Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին | ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը բարձրացնում է խաղադրույքը․ Սահմանադրություն կամ արտահերթ ընտրություններ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ի վերջին կրակոցը Ստեփանավանում. գետինն իրենց ոտքերի տակից փախչում է | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընդդիմադիրները բարոյահոգեբանական կտտանքների են ենթարկվում, պետք է հասկանալ` երկրագունդը կլոր է

Լրահոս

Ցողունային բջիջների 41-րդ հավաքագրումը (լուսանկարներ)

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում   05 դեկտեմբերի 2023թ.   իրականացվեց ցողունային բջիջների 41-րդ հավաքագրումը: Չնայած մեր դոնորները միշտ պատրաստակամորեն օգնել են փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներին, անկախ նրանց ազգային պատկանելությունից, այս դեպքը մյուսներից առանձնանում էր նրանով, որ փոխպատվաստման կենտրոնում կենսաբեր բջիջներին սպասող հիվանդը ազգությամբ հայ երիտասարդ է։

Տարիներ առաջ, երբ ստեղծվում էր ՈԴՀՌ -ը, որպես հիմնական նպատակ դրվել է աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայ հիվանդների համար լավագույն համատեղելի ոչ ազգակից դոնորներ գտնելը։ Եվ այսօր նման համատեղելիությունների թվի աճը խոսում է նրա մասին, որ ՈԴՀՌ-ն իր 35000 կամավոր դոնորներով կարողանում է ապահովել այն գենետիկ բազմազանությունը, որն անհրաժեշտ է արյունակից համատեղելի դոնոր չունեցող հիվանդներին։

Մեր դոնորն այսօր խոստովանում է, որ տարիներ առաջ, 19 տարեկանում դոնոր դառնալով չի մտածել, որ մի օր հենց ինքը կլինի լավագույն ընտրությունը իր հայրենակից հիվանդի համար։

Սակայն, այսօր ուրախ է, որ տարիներ անց իրեն նման հնարավորություն է ընձեռնվել և նա ՈԴՀՌ թիմի հետ արեց ամեն ինչ որ փոխպատվաստումը դառնա իրականություն։

Սա շատ ոգևորիչ փաստ է Ռեեստրի համար։ Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը կշարունակի իր գործունեությունը․ հավաքագրել ավելի շատ կամավոր դոնորներ, որի արդյունքում  և կավելանա համընկումների թիվը։

Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը հիմնադրվել է 1999 թվականին և գրանցվել է որպես շահույթ չհետապնդող բարեգործական կազմակերպություն:

  Հիմնադրամի նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, կազմակերպել դոնորի հավաքագրում համայն հայության շրջանում: Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է ավելի քան  35.000 դոնոր, ռեեստր դիմած 6206 հիվանդի հետ նախնական համընկնող 5884 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 41-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները:

 Հիշեցնենք, որ դոնոր դառնալու համար հարկավոր է լինել 18-50 տարեկան, հանձնել 3մլ արյուն և լրացնել հարցաթերթիկ: Դոնորագրվելն անվնաս և անցավ գործընթաց է, տևում է հաշված րոպեներ, սակայն հնարավորություն է տալիս հետագայում համատեղելիության հայտնաբերման դեպքում փրկել մեկ կյանք:

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր

Հ. Ներսիսյան 7, 0014 Երևան, Հայաստան

Հեռ: + 374 10 20 83 11; + 374 10 20 83 12

Էլ.փոստ: info@abmdr.am

Fb — https://www.facebook.com/abmdr.am

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031