Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածու Հայկուհի Հարությունյանը՝ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանիը ԱԺ նիստի ժամանակ ասաց, որ Արսեն Թորոսյանը, իր հերոսը չի, ցավում է, երբեք չի էլ կարող դառնալ:
Նա կոչ արեց Թորոսյանին պատասխանել, թե երբ ինքը նախարար էր, այդ ինչպե՞ս ստացվեց, որ իր կնոջ ղեկավարած կազմակերպությունը պայմանագրի արժեքը մեծացրեց` դարձնելով մինչև 350 միլիոնից ավելի: Հայկուհի Հարությունյանը շեշտեց` անկախ ՔՊ-ականների գնահատականներից` իր աշխատանքը գնահատվել է և այդ աշխատանքը խեղաթյուրել հնարավոր չէ:


















































