Ականավոր գիտնական, մաթեմատիկոս, բիզնեսմեն, թրեյդեր, ակնարկագիր, փիլիսոփա Նասիմ Նիքոլաս Թալեբը X-ի իր միկրոբլոգում գրում է. «Հայաստանը օգնության կարիք ունի: Հենց նոր իմացա, որ իմ ընկեր Ռուբեն Վարդանյանը գերի է Ադրբեջանում։ Նա իր կարիերան ֆինանսական ներդրող-բարերարից փոխեց Արցախի առաջնորդ դառնալով։ Նրան վերաբերվում են որպես նույնիսկ ոչ ռազմագերու, այլև` ահաբեկչի»։















































