Skip to main content

Օտարերկրացին Երևանում թրաֆիքինգով է զբաղվել | Աննա Վարդապետյանը հանդիպել է Իրակլի Կոբախիձեին | Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել | ՈՒՂԻՂ. Քննարկվում է Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու կալանքի փոփոխության հարցը | Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե Ղարաբաղյան հարցում զրոյական կետը չլիներ Հայաստանը չէր լինի. Փաշինյան | Խոսում է արտահերթ ընտրությունների հնարավորության մասին, հավանաբար հանձնելու ինչ-որ թեմաներ կան. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի հայտարարության մասին | Ընդդիմության անելիքը ռազմավարական առումով պարզ է՝ թույլ չտալ «անասնագողություն». Արմեն Աշոտյան | Մարդ է, անցել է, զինվորականները հայտնաբերել, հանձնել են ԱԱԾ-ին, տեսնում էին մարդ է գալիս կրшկեի՞ն, uպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը. Փաշինյան | Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով | ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը լղոզում է լրագրողների հարցերի պատասխանները | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցի հովվի արկածները ՀՀ տարածքում․ մանրամասներ | Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան | Երևանի կենտրոնի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, կգործի տարհանիչ. Քաղաքապետարան | Վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար կհատկացվի 41.8 մլն դրամ, իսկ գործուղումների համար՝ 40 մլն դրամ

Լրահոս

Վերադարձրու հորս, պոռոտախոս, ստախոս. դիվերuшնտի զnհի դուստրը՝ Փաշինյանին

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել, որտեղ ասվում է, որ առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, և որպես բարի կամքի դրսևորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների։

«Հրապարակ»-ը գրում է. «Հարց է առաջանում, թե ովքե՞ր են այդ երկու ադրբեջանցիները։ Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են՝ այս տարվա գարնանը ՀՀ սահմանը հատած դիվերսանտ հանցագործ Ագշեն Բաբիրովն ու մարդասպան-դիվերսանտ Հուսեյն Ախունդովը։

Հիշեցնենք, որ, Բաբիրովին 11 տարվա ազատազրկման էին դատապարտել, իսկ Հայրապետ Մելիքսեթյանին դաժանաբար սպանած Ախունդովին սկզբում քսան, իսկ երկու օր առաջ ցմահ ազատազրկման դատապարտեց Վերաքննիչ դատարանը։

Հենց այդ նիստի օրը Անի Մելիքսեթյանը՝ Հայրապետ Մելիքսեթյանի դուստրը, մեզ հետ զրույցում մտավախություն էր հայտնել, որ սա կարող է ինչ-որ դավադրություն լինել ու փոխանակումից առաջ արվող հապշտապ քայլ։

Այսօր արդեն ստանալով այս լուրը, Անի Մելիքսեթյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ դիմելով անձամբ Նիկոլ Փաշինյանին․ «Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան դու ստոր, լկտի տականք ես, դու մարդ չես․․ պոռոտախոս, ստախոս՝ սրա համար էր երեկվա ներկայացումը, այս արժեքն ուներ քեզ համար ՀՀ քաղաքացին։ Վերադարձրու հորս, Մարդասպան»։

Հավելենք, որ Ախունդովի զոհի դուստրը փոխանակման մասին տեղեկացել էր լրատվամիջոցներից։

«Հրապարակի» հետ զրույցում Մելիքսեթյանի դուստրը հույս էր հայտնել, որ Փաշինյանը չի մոռանա Ազգային Ժողովի ամբիոնից հնչեցրած իր հայտարարությունն այն մասին, որ փոխանակում ադրբեջանցիների հետ կլինի միայն իրավաչափության դեպքում, այնինչ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցները ռազմագերիներ ու քաղաքացիական գերիներ են, իսկ Ախունդովը՝ ահաբեկիչ, մարդասպան, հանցագործ»։

Facebook
Twitter

Կարդացեք նաև