ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտնեց, որ գերիների վերադարձը պետք է տեղի ունենա մոտակա ժամանակահատվածում՝ ժամերի կամ օրերի հարց է։
Նա ասաց նաև, որ գերիների հանձնումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին է տեղի ունենալու։
Նա հաստատեց, որ գերիների փոխանակման շրջանակում ադրբեջանական կողմին է փոխանցվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պահնորդին սպանած և ՀՀ-ում ցմահ դատապարտված ադրբեջանցի զինծառայողին։
















































