Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

Մալխասյանց 4 նորակառույց շենքի բնակիչներն ահազանգում են. Կառուցապատողը շանտաժի նոր մեխանիզմ է ընտրել

«ՀԵՆՔ» ընկերության՝ Մալխասյանց 4 հասցեում գտնվող նորակառույց շենքի բնակիչները բողոք դիմում են հասցեագրել Նիկոլ Փաշինյանին՝ պատճենն ուղարկելով ՄԻՊ Անահիտ Մանասյանին, Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանին, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Գևորգյանին։

Բնակիչները պնդում են՝ խախտվել են իրենց մի շարք իրավունքներ, դիմումի հասցեատերերին խնդրում են դրանք վերականգնել սեղմ ժամկետում։

Բնակիչները բողոքի դիմումի տեքստը ուղարկել են նաև Panorama.am-ի խմբագրություն.

«Մալխասյանց 4 հասցեի նորակառույց բազմաբնակարանային շենքում բնակարան գնած սեփականատերերին բնակարանների գնման պահին վաճառող կողմ հանդիսացող «Ա.Վ.Ա.Ս.» ընկերության ներկայացուցչի կողմից ասվել էր, որ սպասարկման ծառայության գումարը լինելու է 170 ՀՀ դրամ 1 քառ. մ-ի դիմաց:

«Ա.Վ.Ա.Ս.» ընկերության հետ կնքված առուվաճառքի մասին պայմանագրի 3.2.15 կետով նախատեսվում է, որ գնորդները առուվաճառքի պայմանագրի ստորագրման և/կամ բնակարանի փոխանցման ակտի կնքման պահին պետք է ստորագրեն Մալխասյանց 4 շենքի բնակարանների և ընդհանուր օգտագործման տարածքների սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագիր, որի նախագծին պետք է ծանոթ լինեն նախքան առուվաճառքի պայմանագրի ստորագրման և/կամ բնակարանի փոխանցման ակտի կնքման պահը և չառարկեն, սակայն նախքան առուվաճառքի պայմանագրի և բնակարանի փոխանցման ակտի ստորագրումը ծառայությունների մատուցման պայմանագրի նախագիծ չի ներկայացվել՝ ծանոթանալու նպատակով և ստորագրման պահին նման պայմանագիր չի ստորագրվել՝ պատճառաբանելով, որ այն մշակման փուլում է, բանավոր կերպով ընկերության ներկայացուցիչը հաստատել է 170 ՀՀ դրամ 1 մետր քառ. դիմաց սակագինը:

Շենքի հանձնման սկզբնական շրջանում բնակեցված բնակարաններից որոշների հետ անգամ 1 քառ. մ-ի դիմաց 170 ՀՀ դրամ ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքվել կառուցապատող ընկերության կողմից հիմնված «ՀԵՆՔ» ՍՊԸ-ի անունից:

Սակայն, այդ պայմանագրերի ժամկետների ավարտից հետո շենքի կառուցապատողը, ով նաև հանդիսանում է «ՀԵՆՔ» ՍՊԸ-ի հիմնադիրը, որոշել է սպասարկման վճարը բարձրացնել՝ սահմանելով 370 ՀՀ դրամ 1 քառ. մ-ի դիմաց՝ բնակմակերեսի մեջ ներառելով նաև ավտոկայանատեղիների տարածքը, երբ դրանք հանձնվեն շահագործման: Կառուցապատողը ամեն ամիս էլեկտրոնային փոստով և հատուկ բջջային հավելվածի միջոցով բնակիչներին ծանուցում է կուտակվող պարտքի մասին, սակայն չկա բնակիչների կողմից ստանձնած որևէ իրավական պարտավորություն, քանի որ ծառայությունների մատուցման պայմանագիր չի ստորագրվել, իսկ առուվաճառքի պայմանագրի մեջ սպասարկման սակագնի և մատուցվող ծառայությունների մասին որևէ խոսք չկա:

Բնակիչների մի մասը հրաժարվել և հրաժարվում են ստորագրել սպասարկման պայմանագիր՝ առաջարկվող նոր սակագնով, ինչից էլ առաջացել է խնդիրը:

Հարկ է նշել, որ հակառակ «Բազմաբնակարանային շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի՝ չի գումարվել սեփականատերերի ժողով, շենքի կառավարման ձև և կառավարման մարմին չի ընտրվել, ուստի կառուցապատող ընկերության կողմից հավատարմագրային կառավարում իրականացնելն օրինական չէ: Բացի այդ, արհամարելով օրենքի պահանջը, սեփականատերերի հետ հավատարմագրային կառավարման կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր չի ստորագրվել, առավել ևս շինության սեփականատերերին ամսական, տարեկան և այլ հաշվետվություններ չեն ներկայացվել, նախատեսված աշխատանքների որևէ նախահաշիվ շինության սեփականատերերի քննարկմանը չի ներկայացվել, բազմաբնակարանային շենքի կառավարման տարեկան բյուջե չի կազմվել, սեփականատերերի ժողովի հաստատմանը չի ներկայացվել, ընդունվող որևէ որոշում բնակիչների հետ չի համաձայնեցվել և չի համաձայնեցվում:

Մենք՝ բնակիչներս, էլեկտրոնային փոստով (74 բնակարանի սեփականատերեր, որը կազմում է շենքի բնակարանների մեծամասնությունը, քանի որ շենքում կա ընդհանուր թվով 144 բնակարան, որոնց մի մասն էլ դեռևս վաճառված չէ) դիմել ենք «ՀԵՆՔ» ՍՊԸ-ին՝ խնդրելով ներկայացնել ծախսերի բացվածք՝ հասկանալու, թե որտեղից է գոյացել այդ գումարը, սակայն պատասխան չենք ստացել:

Այնուհետև, 64 բնակարանի սեփականատերերի անունից պատվիրված նամակով դիմել ենք «ՀԵՆՔ» ՍՊԸ-ին խնդրելով բանակցել փոխադարձ ընդունելի պայմանների շուրջ, ինչպես նաև ներկայացնել նախատեսվող ծախսերի նախահաշիվ. նորից որևէ պատասխան չենք ստացել:
Փոխարենը, ս.թ. նոյեմբեր ամսվա կեսերից սկսած կառուցապատողը ընտրել է շանտաժի նոր մեխանիզմ և մաքսիմալ նվազեցրել է սպասարկման պայմանագիր չստորագրող բնակարանների ջրի հոսքը, այն աստիճան, որ դա, մեղմ ասած, անհամատեղելի է հիգիենիկ կենցաղավարության հետ: Կարիք կա նշելու, որ այդ բնակիչների թվում կան նաև նորածին երախաներ ունեցողներ, և այս ձմռան պայմաններում տաք ջուր չունենալը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել՝ պահանջելով այսրոպեական լուծում:

Կառուցապատողը հրաժարվում է վերացնել ջրի հետ կապված խնդիրը՝ ուղղակի պատասխանելով, որ հարցը կկարգավորվի միայն իրենց պայմաններով պայմանագիր ստորագրելուց հետ: Միաժամանակ, կառուցապատողը հրաժարվում է բացել բնակարաններ մուտք գործող խողովակների պահատուփը, որպեսզի սեփականատերը կարողանա վերացնել իր բնակարան մտնող խողովակների հետ կապված խնդիրները՝ նորից հարցը փոխկապակցելով վճարի հետ:

Հարկ է նշել, որ Մալխասյանց 4-ի սեփականատերերն ու բնակիչները չեն հանդիսանում «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի բաժանորդներ. շենքն ինքն է հանդիսանում բաժանորդ և ջուր մատակարարում բնակիչներին՝ բնակարանների մուտքերի մոտ տեղադրելով ջրաչափեր: Թեև անկախ առկա խնդրից՝ մենք վճարում ենք մեզ մատակարարվող ջրի գումարը, սակայն, չունենք որևէ պայմանագիր, և մեր կողմից վճարվող գումարների դիմաց մեզ որևէ կտրոն կամ ստացական չի տրամադրվում: Ստացվում է, որ մենք ամեն ամիս ինչ-որ գումար ենք փոխանցում «ՀԵՆՔ» ՍՊԸ-ին՝ չունենալով դրա հաստատումը, չիմանալով անգամ՝ այդ գումարներից հարկեր վճարվում են, թե՝ ոչ: Այսպիսով, «ՀԵՆՔ» ՍՊԸ-ն զբաղված է անօրինական գումարների գանձմամբ:
Կառուցապատողը փակել է այն պահատուփերը, որտեղ տեղադրված են ջրաչափերը և մեր բնակարաններ մուտք գործող խողովակները, ուստի մենք չենք կարողանում հետևել մեր ջրի ծախսին: Դիմումի դեպքում իրենք նկարում են ջրաչափը և ուղարկում, սակայն մշտական վերահսկողություն ջրաչափերի նկատմամբ բնակիչը չունի:
Մենք՝ բնակիչներս, ցանկանում ենք դառնալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի բաժանորդ, բայց այս պահին դրա հնարավորությունը չունենք, քանի որ ՀՀ Ջրային կոմիտեից մեզ պատասխանել են, որ կառուցապատողն ինքը պետք է դիմի՝ շենքի գույքի կառավարումը հանձնելու «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին, ինչը, բնականաբար, վերջինս չի անում և չի անի:

Ավելին, շենքի կառուցապատողը, կրկին ինքնակամ, բոլոր հարկերում և վերելակներում տեղադրել է տեսաձայնագրող սարքեր, ինչը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին, ի թիվս այլոց, և հրաժարվում է հեռացնել: Որոշ տեսախցիկներ այնպես են տեղադրված, որ նկարում են նաև մարդկանց բնակարանների ներսը, եթե դուռը բաց է:

Այսպիսով, կառուցապատողը վաճառքից հետո ինքնակամ փոխել է իր կողմից վաճառքի պահին ներկայացված պայմանները, թանկացնելով սպասարկման վճարը՝ սահմանելով շուկայականից շատ բարձր գին (370 ՀՀ դրամ է քառ. մետրի դիմաց, որի մեջ ներառված չէ աղբահանություն, վիտրաժային պատուհանների մաքրում, ինչպես խոստացվել էր վաճառքի պահին, բնակիչների կողմից 24/7 օգտագործման մարզասրահ, լողավազան) և ամեն գնով փորձում է ստիպել բնակիչներին ճնշման տակ համաձայնել առաջարկվող պայմաններին: Եթե կառուցապատողը ցանկանում էր բնակարանները վաճառել միայն ֆինանսական հատուկ հնարավորություններ ունեցող անձանց, ապա նախապայմանը պետք է սահմաներ նախքան բնակարանների վաճառքը և ոչ թե post factum` սեփականատերերին կանգնեցնելով փաստի առջև:
Ցանկացած խոսակցություն կառուցապատողի հետ ապարդյուն է, քանի որ այն ավարտվում է վիճաբանությամբ և դատարան գնալու առաջարկով:

Հաշվի առնելով, թե որքան կարող է տևել դատական գործընթացը, դիմում ենք ձեզ. ցրտաշունչ ձմռան պայմաններում առանց տաք ջուր հնարավոր չէ գոյատևել անգամ մեկ օր, իսկ նման ինքնիրավչությունը՝ առանց սեփականատերերի ժողովի շենքի հավատարմագրային կառավարում կամ որևէ այլ կառավարում ստանձնելը, առանց բացատրության սպասարկման վճար թանկացնելը, բնակիչներից ապօրինի գումար գանձելը, դրա դիմաց կտրոն չտրամադրելը, սեփականատիրոջն իր տուն մտնող խողովակի նկատմամբ վերահսկողությունից ամբողջապես զրկելը, շենքում բնակիչների ամեն բառն ու խոսքը, ինչպես նաև յուրաքանչյուր շարժում ձայնագրելը, ժողովրդավարական և իրավական երկրում՝ անթույլատրելի է:

Եթե խնդիրն այս փուլում չլուծվի, ապագայում կառուցապատողի ախորժակը կարող է ավելի մեծանալ: Մենք ապահովագրված չենք, որ վաղը կառուցապատողը նոր ավելի բարձր գումար չի սահմանի, կամ որևէ նոր պահանջ առաջ չի քաշի, այս անգամ էլ վերելակների աշխատանքը խափանելով կամ տարատեսակ այլ խոչընդոտներ ստեղծելով»։

 

Աղբյուր` Panorama.am

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031