Կառավարության նիստի այսօրվա օրակարգում էր Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման աշխատակարգը:
Հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Արա Մկրտչյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովի նիստերը կարող են անցկացվել հաջորդաբար՝ կա՛մ Հայաստանում, կա՛մ Ադրբեջանում, կա՛մ հայ-ադրբեջանական սահմանին, 3-րդ երկրներում, ինչպես նաև տեսակոնֆերանսի ձևաչափով։
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այս որոշմամբ լուծվելու են կազմակերպչական հարցերը։

















































