Ադրբեջանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ ցուցաբերած աջակցության համար | Խոր Վիրապի մոտակայքում այրվում է եղեգի դաշտ | Եթե Սամվել Կարապետյանը տարիներ առաջ օգնել է՝ առանց խոստումների, ապա 20,000 բնակարանի խոստումը հաստատ կկատարի. քաղաքացի (տեսանյութ) | Տեղի է ունեցել Միրզոյան-Ֆիդան հեռախոսազրույց | Դատախազությունը պահանջում է Վալերիյ Օսիպյանից բռնագանձել 4 անշարժ և շարժական գույք, դրամական միջոցներ | Մարդիկ ընտանիքից կտրվում են, գնում են օտար երկիր աշխատելու, մեր երկիրը չի լուծել աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) | Ոստիկանները վնասազերծել են Արաբկիրի կրակnցների հեղինակին (տեսանյութ) | Դատախազը դատարան է հանձնել Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Վալերիյ Օսիպյանի և Ռոբերտ Մելքոնյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը | Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության. Ծաղիկ Վարդանյան (վիդեո) | Հիբրիդային «սոցիոլոգիա»․ Արեգնազ Մանուկյան | Միջնորդությունը պետք է ուղղված լինի նրանց, ովքեր թերագնահատել են իրանցի ժողովրդին. Փեզեշքիան | ԱՄՆ-ը չի ցանկանում ընդունել, որ չի կառավարում ողջ աշխարհը․ Թաքեր Քարլսոն | Ինչ եղանակ է սպասվում Մարտի 8-ին | ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ Ազատի հրդեհի գործով նիստին. Մեր համբերությո՞ւնն եք չափում, պատասխան եք տալու | Գյուղատնտեսական բերքը մթերվելու է կայանների կողմից. այլևս չեք «ճռռա» վարկերի տակ. Աշոտ Մարկոսյան (տեսանյութ)

Լրահոս

ՆԳՆ ոստիկանության առանցքային ենթակառուցվածք համարվող ՕԿԿ-ն երաշխավորում է քաղաքացու шհшզшնգի օպերատիվ արձագանքը․ կընդլայնվեն նաև կենտրոնի կարողությունները

Հանցագործություններին ու պատահարներին ավելի արագ արձագանքելու նպատակով 2021 թ. հուլիսին ստեղծվեց Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը։

Կառույցը կայացավ շատ կարճ ժամանակում: Եթե սկզբնական շրջանում կենտրոնն օրական ստանում էր 1000-1500 զանգ, ապա հիմա զանգերի թիվը հասել է 5-ից 6 հազարի։ Ստեղծման պահից ՕԿԿ-ն ստացել է մեկուկես միլիոնից ավելի զանգ, իսկ այս տարվա ընթացքում՝ շուրջ 700 հազար։

Այսօր արդեն ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգին արձագանքում է ընդամենը մի քանի վայրկյանում։ Նախկինում դա բավական երկար գործընթաց էր. միայն ահազանգը փոխանցելու աշխատանքը տևում էր 15-20 րոպե։

Օպերատիվ կառավարման կենտրոնի կարգախմբերի քարտեզը ցույց է տալիս, թե պարեկային ծառայության ավտո և հետիոտնային կարգախմբերը որտեղ են ու ինչ գործողություն են կատարում։ Ժամանակակից տեխնիկան, ծրագրային հնարավորությունները հեշտացրել և արագացրել են ոչ միայն ահազանգերին արձագանքելու աշխատանքը, այլև օնլայն վերահսկելու, թե այդ պահին ինչով են զբաղված կարգախմբերը։

Օպերատիվ կառավարման կենտրոնի զանգերը տարբեր բնույթի են՝ օգնության զանգերից մինչև ծանր հանցագործություններ։ Մարդիկ փորձում են ճշտել անգամ ոստիկանության հետ կապ չունեցող հարցեր։

Երկուսուկես տարվա ընթացքում փոխվել է նաև հասարակության վերաբերմունքը կառույցի նկատմամբ։ Մեծացել է վստահությունը։ Շատերն են իրենց հարցի պատասխանը կամ լուծումը ստանալուց հետո կրկին զանգում` երախտիքի խոսքերի համար։

Օպերատիվ կառավարման կենտրոնում ծառայություն են իրականացնում նաև փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակիցները։ Դա հնարավորություն է տալիս առավել օպերատիվ արձագանքելու թե՛ փրկարար, թե՛ ոստիկանական գործառույթների իրականացմանը։

Ամիսներ անց օպերատիվ կառավարման կենտրոնը Երևանում կունենա նոր, տեխնիկապես հագեցած մասնաշենք։

Facebook
Twitter

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Մամուլ

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031