ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպման ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հետխորհրդային տարածքի քայքայումը ՆԱՏՕ-ի և նրա դաշնակիցների գլխավոր նպատակներից է։
Ըստ նրա՝ հետխորհրդային տարածքում այսօր հակասություններ կան, ուստի պետք է ուժ լինի նաև սխալները շտկելու և հին խնդիրները լուծելու համար։
Լուկաշենկոն նաև ասել է, որ հակամարտության սրումը չէր լինի, եթե կողմերը ժամանակին լսեին խորհուրդները և ձեռնարկեին անհրաժեշտ միջոցներ և որ տեղի ունեցածի համար Հայաստանի ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեղավոր չէ, և նա ստեղծված իրավիճակը «ժառանգել» է։
Լուկաշենկոն հիշեցրել է, որ նախկինում կոչ էր արել երկրներին ամեն ինչ լուծել խաղաղ ճանապարհով, և քննարկվել էին փոխադարձ ընդունելի կոնկրետ միջոցներ։ Սակայն նախնական պայմանավորվածությունները այդպես էլ չեն կատարվել, և հիմա թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար դժվար է։


















































